Միխայիլ Կամինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Կամինին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 13, 1956(1956-08-13) (67 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Պատվո շքանշան և Բարեկամության շքանշան

Միխայիլ Կամինին (ռուս.՝ Михаи́л Леони́дович Камы́нин, օգոստոսի 13, 1956(1956-08-13), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Տիրապետում է իսպաներեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուներին։

Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1978 թվականիվ։ Աշխատել է Մեքսիկայում ԽՍՀՄ դեսպանատանը (1978-1982 և 1987-1991) և Իսպանիայում Ռուսաստանի դեսպանատանը (1992-1997)։

  • 1991-1992 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարության վարիչ։
  • 1997-1999 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 1999-2002 թվականներին՝ Կուբայի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 2002 թվականին՝ Ռուսաստանի ԱԳՆ առաջին եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2002 թվականի ապրիլի 30-ից-2005 թվականի հունիսի 9-ը՝ Իսպանիայում և Անդորրայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը կից Ռուսաստանի ներկայացուցիչ[1][2][3]։
  • 2005-2008 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն։
  • 2008 թվականի ապրիլի 14-ից-2018 թվականի հուլիսի 18-ը՝ Կուբայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[4][5][6]։
  • 2018 թվականի հունիսի 18-ից՝ Պորտուգալիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[7]։

Միխայիլ Կամինինը մի շարք միջազգային համաժողովներում ընդգրկված էր ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի պաշտոնական պատվիրակությունների կազմում։ Հանդիսանում է Ռուսաստանի լրագրողների միության անդամ։ Իսպանիայի միջազգային հետազոտությունների ընկերության պատվավոր պրոֆեսոր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Ունի որդի և դուստր։ Հայրը հայտնի լրագրող-միջազգայնագետ Լեոնիդ Իվանովիչ Կամինինն է, ով «Իզվեստիա» թերթի թղթակից Է Կուբայում, Մեքսիկայում, Իսպանիայում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (2011 թվականի նոյեմբերի 4)՝Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[8]։
  • Պատվո շքանշան (2016 թվականի հունիսի 28)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[9]։

Այլ երկրի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (Կուբա, 2018 թվականի հունիսի 28)[10][11]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1999 թվականի հունվարի 6)[12]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի փետրվարի 20)[13]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2017 թվականի նոյեմբերի 13)[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 30.04.2002 г. № 441 "О назначении Камынина М.Л. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Испания"
  2. Указ Президента Российской Федерации от 30.04.2002 г. № 442 "О назначении Камынина М.Л. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Княжестве Андорра по совместительству"
  3. Указ Президента Российской Федерации от 09.06.2005 г. № 664 "О Камынине М.Л."
  4. Указ Президента Российской Федерации от 14.04.2008 г. № 491 "О назначении Камынина М.Л. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Куба"
  5. Указ Президента Российской Федерации от 14.04.2008 г. № 492 "О назначении Камынина М.Л. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Содружестве Багамских Островов по совместительству"
  6. Указ Президента Российской Федерации от 18.06.2018 № 341 "О Камынине М.Л."
  7. Указ Президента Российской Федерации от 18.06.2018 № 343 "О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Португальской Республике"
  8. «Указ Президента Российской Федерации от 04.11.2011 г. № 1460 «О награждении государственными наградами Российской Федерации»». Президент России. 4 ноября 2011. Վերցված է 17 сентября 2018-ին.
  9. «Указ Президента Российской Федерации от 28.06.2016 г. № 302 «О награждении государственными наградами Российской Федерации»». Президент России. 28 июня 2016. Վերցված է 17 сентября 2018-ին.
  10. «Confiere Cuba Medalla de la Amistad a Embajador de Rusia». Министерство иностранных дел Кубы. 28 июня 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 17 сентября 2018-ին.
  11. «О награждении Посла России на Кубе медалью Дружбы». Министерство иностранных дел России. 28 июня 2018. Վերցված է 17 сентября 2018-ին.
  12. Указ Президента Российской Федерации от 06.01.1999 г. № 18 "О присвоении дипломатических рангов"
  13. Указ Президента Российской Федерации от 20.02.2004 г. № 228 "О присвоении дипломатических рангов"
  14. Указ Президента Российской Федерации от 13.11.2007 г. № 1498 "О присвоении Камынину М.Л. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]