Միխայիլ Արենսկի
![]() ռուս.՝ Аренский Михаил Васильевич | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 27 (հունիսի 8), 1895 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 15, 1980 (84 տարեկան) |
Մահվան վայր | Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Միխայիլ Արենսկի (ռուս.՝ Михаи́л Васи́льевич Аре́нский, մայիսի 27 (հունիսի 8), 1895, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 15, 1980, Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի խորհրդային դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միխայիլ Արենսկին (իսկական ազգանունը` Ագապով) ծնվել է 1895 թվականի մայիսի 27-ին։ Սովորել է Մոսկվայի Սոկոլնիկյան քաղաքային եռամյա ուսումնարանում, 1906 թվականից` Մոսկվայի 4-րդ պետական գիմնազիայում։ 1910 թվականին ընտանիքը տեղափոխվել է Նովոռոսիյսկ։ 1915 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բայց 1916 թվականին զորակոչվել է բանակ[1]։
1922 թվականին անցել է Կիևի Վ. Լենինի անվան Երկրորդ թատրոնի դերասանների մրցույթը (այժմ` Լեսյա Ուկրաինկայի անվան ռուսական դրամայի ազգային ակադեմիական թատրոն)։ 1928-1935 թվականներին աշխատել է Նովոսիբիրսկի «Կարմիր ջահ» թատրոնում։
1936 թվականից խաղացել է Սամարայի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոնում, խաղացել է խորհրդային և դասական դրամատուրգիայի ավելի քան 200 դեր։ Եղել է Կ. Սիմոնովի «Օտար ստվեր» պիեսի բեմադրության ռեժիսորը (բեմադրիչ` Մ. Գերշտ), նկարահանվել է Կույբիշևի հեռուստատեսային ստուդիայի կողմից նկարահանված «Մաշված շինելով ծերունին» ֆիլմում։ 1942-1948 թվականներին ղեկավարել է Ձերժինսկու անվան ակումբի սիրողական թատրոնը։ 1953 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ[2]։
Մահացել է 1980 թվականի մայիսի 15-ին։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստ (դեկտեմբերի 24, 1951 թվական)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (նոյեմբերի 23, 1957 թվական)
Աշխատանքներ թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կրեչինսկու հարսանիքը» (Ա. Սուխովո-Կոբիլին)` Կրեչինսկի
- «Անօժիտը» (Ա. Օստրովսկի)` Կնուրով
- «Դոն Կարլոս» (Ֆ. Շիլլեր)` Ֆիլիպ թագավոր
- «Արքա Լիր» (Ու. Շեքսպիր)` Լիր արքա
- «Հյուրանոցի տիրուհին» (Կ. Գոլդոնի)` ասպետ
- «Ռուսական հարցը» (Կոնստանտին Սիմոնով)` Մակֆերսեն
- «Անձնական գործը» (Ա. Շտեյն)` Չեռնոգուբով
- «Պորտ Արթուր» (Ստեփանով և Պոպով)` Մակարով
- «Արևի երեխաները» (Մ. Գորկի)` Չեպուրնոյ
- «Քաղքենիներ» (Մ. Գորկի)` Տետերև
- «Վերջինները» (Մ. Գորկի)` Իվան Կոլոմիյցև
- «Ռևիզոր» (Ն. Գոգոլ)` քաղաքապետ
- «Թևերը» (Ա. Կորնեյչուկ)` Դրեմլյուգա
- «Երրորդ հերոսականը» (Ն. Պոգոդին)` Գվոզդիլին
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ուրիշի ստվերը» (Կ. Սիմոնով, բեմադրող` Մ. Գերշտ)
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1964 թվական` «Մաշված շինելով ծերունին», Պյոտր Գավրիլով, թագավորական բանակի պաշտոնաթող գնդապետ (կարճամետրաժ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ АКТЕР КУЙБЫШЕВСКОГО ТЕАТРА ДРАМЫ ИМ. А.М. ГОРЬКОГО
- ↑ Красновская Э. М. Аренский Михаил Васильевич // Театральная энциклопедия / под ред. С. С. Мокульского. — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С.С. Мокульский - М.: Советская энциклопедия, 1961. - 1214 стб. с илл., 12 л. илл:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Михаил Васильевич Аренский»։ Театр и его история։ Վերցված է 2017-02-23
- «Михаил Аренский»։ КиноПоиск։ Վերցված է 2017-02-23
- «Михаил Васильевич Аренский»։ Управление государственной архивной службы Самарской области։ Վերցված է 2017-02-23