Jump to content

Միլորադ Մաժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլորադ Մաժիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1973(1973-03-23) (51 տարեկան)
Ծննդավայր Վրբաս, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ

Միլորադ Մաժիչ (մարտի 23, 1973(1973-03-23), Վրբաս, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Սերբիայի ֆուտբոլի մրցավար։ ՖԻՖԱ-ի մրցավար 2009 թվականից։ 2014 թվականի աշխարհի առաջնության մրցավարներից մեկը[1]։

2007 թվականի օգոստոսի 18-ին իր նորամուտը նշել Է Սերբիայի բարձրագույն դիվիզիոնի առաջնության հանդիպման գլխավոր մրցավարի պաշտոնում։ 2009 թվականին նա իր նորամուտը նշեց միջազգային ասպարեզում՝ դատելով Գերմանիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլի մի շարք հանդիպումներ, ինչպես նաև 2009-ին առաջին անգամ դատեց Ֆինլանդիայի և Ուելսի հավաքականների միջև 2010-ի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը (2:1)։ 2011 թվականին Դանիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երեք խաղ է անցկացրել։ 2013 թվականին դատում է Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության երկու հանդիպում։

2009 թվականից զբաղվում է Եվրոպական ակումբային մրցաշարերի մրցավարությամբ, իր նորամուտը նշել է ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի 2009/10 ընտրական փուլի լլանելլի և Մոտերուել ակումբների միջև (0:3) խաղից։ 2013 թվականին դատում է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2012/13 մրցաշրջանի կիսաեզրափակիչ հանդիպումը Ֆեներբահչե և Բենֆիկա ակումբների միջև (1:0), դատում է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մի շարք հանդիպումներ։

2014 թվականի հունվարի 15-ին երկու օգնականներ Դալիբոր Ջյուրջևիչի և Միլովան Ռիստիչի հետ ընտրվել է Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի 2014 թվականի առաջնության մրցավարներից մեկը։

2018 թվականի մայիսի 7-ին նշանակվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի Մադրիդի «Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպման գլխավոր մրցավար[2]։

2018 թվականին ընդգրկվել է Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները սպասարկելու մրցավարների թվում[3]։

2019 թվականին ճանաչվել է Չինաստանի Սուպերլիգայի լավագույն մրցավար՝ դառնալով առաջին օտարերկրացին, ով ստացել է այդ կոչումը[4]։

2023 թվականի հունիսի 27 - ին ՌՖՄ-ն հայտարարել է Մաժիչի նշանակման մասին մրցավարական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում[5]։

  • «Արժանիքների համար» արծաթե մեդալ (2017, Սերբիա)[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Referees & Assistant referees for the 2014 FIFA World Cup» (PDF). FIFA. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  2. «Милорад Мажич обслужит финал Лиги чемпионов». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  3. «Карасев стал судьей чемпионата мира. ФИФА утвердила списки арбитров». www.sport-express.ru. 2018 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  4. «Mažić najbolji sudija u kineskoj Superligi» (սերբերեն). N1 Srbija. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  5. «Серб Милорад Мажич назначен новым главой департамента судейства РФС» (ռուսերեն). Коммерсантъ. 2023 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  6. «Укази о одликовањима». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]