Միլանի կենտրոնական երկաթուղային կայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլանի կենտրոնական երկաթուղային կայարան
Տեսակrailway station above ground?, dead-end railway station? և երկաթուղային կայարան
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՄիլան[1][2]
ՀասցեPiazza Duca d'Aosta[2]
ԲԾՄ132 մետր
Մասն էTreno Alta Velocità?
ՍպասարկողTrenitalia?, Trenord?, Trenitalia Tper?, Italo - Nuovo Trasporto Viaggiatori? և Rete Ferroviaria Italiana?
Հիմնադրված է1931
Բացված1931
ՃարտարապետՈւլիսե Ստաչին
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
Քարտեզ
Քարտեզ

Միլանի կենտրոնական երկաթուղային կայարան (իտալ.՝ Milano Centrale), Եվրոպայի խոշորագույն երկաթուղային կայարաններից մեկը։ Կայարանը պատրաստված է Ար-դեկո ոճով, թեև ամբողջությամբ այս ոճով չէ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլանի կենտրոնական կայարանը Եվրոպայի գլխավոր կայարաններից մեկն է։ Կայարանը հանդիսավոր կերպով բացվել է 1931 թվականին և փոխարինել հին կայարանը (1864 թվականին կառուցված), որն արդեն չէր կարողանում հաղթահարել աճող ուղևորահոսքը՝ կապված 1906 թվականին Sempione թունելի բացման հետ։

Կայարանի վերակառուցմումը կատարել է ճարտարապետ Ուլիս Ստաչինին, որը Վաշինգտոնում «Union Station»-ի նմուշ է վերցրել։ Շինարարությունը բավականին դանդաղ էր ընթանում Առաջին համաշխարհային պատերազմից հետո Իտալիայում բռնկված տնտեսական ճգնաժամի պատճառով։ Բենիտո Մուսոլինիի իշխանության գալը արմատապես փոխել է կայարանի տեսքը, նախագիծը, որն ի սկզբանե բավականին պարզ էր, ավելի ու ավելի բարդ և շփոթեցնող դարձավ։ Նոր վարչապետի պլանների մեջ մտնում էր կայարանն այնպես անել, որ նա ներկայացնի ֆաշիստական ռեժիմի ուժն ու հզորությունը։

Էլեկտրաքարշ Е 630 Ferrovie Nord Milano-ում

Հիմնական փոփոխությունը դարձել էր Ալբերտ Ֆավի նախագծով պողպատե գմբեթի կառուցումը։ Գմբեթն ունի 341 մետր երկարություն, իսկ նրա մակերեսը հավասար է 66.5002մ։ Կայարանի ճակատը ունի 200 մետր երկարություն և 72 մետր բարձրություն։ Կայարանն ունի 24 հարթակ։ Օրական մոտավոր ուղևորահոսքը կազմում է մոտ 400.000 մարդ[3]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական կայարանը տեղակայված է Զոնա 2-ի տարածքում, նրա մոտ են տանում մետրոյի M2-ի և M3-ի գծերը։

Տաքսիի ավտոկանգառը գտնվում է կայարանի դիմաց։ Ավտոբուսները կանգ են առնում երկաթուղային կայարանի շենքի արևմտյան կողմում (Նոյեմբերի 4-ի հրապարակ)։ Ավտոբուսները, որոնք հետևում են Linate, Malpensa և Orio al Serio օդանավակայաններին, ուղեւորվում են կայարանի արևելյան կողմ (Պյացցա Լուիջի դա Սավոյայայի հրապարակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 SIRBeC (իտալ.)
  3. «Stazione di Milano Centrale - Info Stazione Milano Centrale - Tour Virtuale stazione | Milano Centrale». www.milanocentrale.it. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլանի կենտրոնական երկաթուղային կայարան» հոդվածին։