Միեզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Միեզա
20160518 092 mieza nympheum.jpg
Կոորդինատներ: 40°38′50″ հս․ լ. 22°7′22″ ավ. ե. / 40.64722° հս․. լ. 22.12278° ավ. ե. / 40.64722; 22.12278
ԵրկիրՀունաստան Հունաստան
##Միեզա (Հունաստան)
Red pog.png

Միեզա (հին հուն․՝ Μίεζα կամ Մեզա, հին հուն․՝ Μέζα), ոչ մեծ անտիկ քաղաք՝ Հին Մակեդոնիայի մայրաքաղաք Պեպլայից ոչ շատ հեռու գտնվող: Տեղակայված է Հունաստանի Նաուսա քաղաքի մոտ:

Ստեփան Վիզանտիսկին գրում է, որ համաձայն պատմագիր Մարսիուի՝ քաղաքին անունը տվել է Միեզան՝ Բերոյի (Βέροια, Վերիա քաղաքը անվանակոչողը) և Օլգանի քույրը, Մակեդոնի[1] որդու՝ Բերայի դուստրը:

Միեզայում էր գտնվում կայսերական կալվածքներից մեկը: Փիլիպոս II Մակեդոնացին իր որդու ծննդյան առթիվ հավերժահարսերի պուրակում կառուցեց Նիմֆեյոնը (բառացիորեն՝ հավերժահարսերի տաճար, սրբավայր)՝ իր որդու՝ Ալեքսանդր Մակեդոնացու հետ (ով ավելի ուշ պատմության մեջ մտավ որպես Ալեքսանդր Մեծ զորահրամանատար) Արիստոտելի պարապմունքների համար:

Արիստոտելն այստեղ բնակություն հաստատեց դաստիարակների հետ (նրանց մեջ էր նաև արքայորդի Ալեքսանդրը, ինչպես նաև ապագա դիադոքոսները և կայսրեր Պտղոմեոս Լագոսը և Կասանդրը) և օգնականներ Թեոփրաստեսն իր զարմիկ Կալլիսֆենի հետ: Արիստոտելն իր հետ Մակեդոնիա բերեց նաև կնոջը՝ Պիֆիադային, դուստր Պիֆիադային, ով այդպես էր անվանակոչվել ի պատիվ իր մոր, և որդեգրված տասներեքամյա Նիկանորին՝ Ալեքսանդրի հասակակցին: Բացի այդ, այստեղ ապրում էին մակեդոնացի ազնվատոհմ պատանիներ, և նրանց ներկայությունը միասնական կրթությանը որոշակի աշխուժություն էր հաղորդում, ինչպես նաև նրանք այնքան շատ չէին, որ ազդեին Արիստոտելի և Ալեքսանդրի սերտ շփմանը: Արիստոտելը Ալեքսանդրի դաստիարակությանը հատկացրեց երեք տարի (մ.թա. 343-340 թվականներ), քանի դեռ Փիլիպոսը որդուն հաղորդակից չէր դարձրել պետության կառավարմանը: Մեծ փիլիսոփան Ալեքսանդրին սովորեցրեց հանրակրթական բոլոր գիտությունները, որոնց թվում առաջին անգամ հայտնվեց աշխարհագրությունը, բացի այդ, նրան փոխանցեց նաև բժշկության բնագավառի իր գիտելիքները, ինչպես նաև բնությունը հետազոտելու իր ծարավը:

Այս վայրում հնագիտական պեղումներն սկսվել են 1950-ական թվականներին: Նիմֆեյոնից, որտեղ դասավանդել է Արիստոտելը, պահպանվել է երկհարկանի կամարաշար՝ մի քանի հոնիական օրդերով, որը զուգակցված է բնության երեք անձավների հետ: Հնագիտական գտածոներից սալիկը, կերամիկական անոթները, Նիմֆեյոնի սյունազարդ նախասրահի ֆրագմենտներն այժմ ցուցադրվում են Վերիայի հնագիտական թանգարանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Βέρης ή Βίρης» (հունարեն)։ Ηλεκτρονικός Κόμβος για την υποστήριξη των διδασκόντων την Ελληνική Γλώσσα։ Վերցված է 2018-07-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]