Վերիայի հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերիայի հնագիտական թանգարան
Macedonian Museums-36-Arx Beroias-148.jpg
Տեսակհնաբանական թանգարան
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
ՏեղագրությունVeria Municipality?
Հիմնադրված է1965
Կոորդինատներ: 40°31′45.84″ հս․ լ. 22°12′23.76″ ավ. ե. / 40.5294000° հս․. լ. 22.2066000° ավ. ե. / 40.5294000; 22.2066000

Վերիայի հնագիտական թանգարան , Մակեդոնիայի ամենահայտնի հնագիտական թանգարաններից մեկը: թանգարանը բացվել է 1965 թվականին՝ Կենտրոնական Մակեդոնիայի Վերիա քաղաքի Էլաի[1] թաղամասի՝ հատուկ այդ նպատակով կառուցված շենքում: նեոլիթյան և մինչօսմանյան ժամանակաշրջանների գտածոները ցուցադրվում են երեք սրահներում:

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոլիթյան գտածոները Նոր Նիկոմիդիայի բնակավայրերից են գտնվել, որը եթե Եվրոպայի ամենահին մշտական բնակավայրերից չէ՝ որոշ գնահատականների համաձայն, ապա ծայրահեղ դեպքում ամենահներից մեկն է (թվագրվում ՝ մ.թ.ա. 6250-6050 թվականներ)[2][3]: Ռ. Ջ. Ռոդենը, ով այստեղ պեղումներ է անցկացրել 1961, 1963 թվականներին[4][5], կարծում է, որ սա «Եվրոպայում մինչ օրս հայտնաբերված ամենահին նեոլիթյան համայնքն է», և նշում է, որ չնայած Հունաստանից դեպի արևելք նմանատիպ գտածոներ շատ կան նեոլիթյան այլ բնակավայրերում, բայց այս բնակավայրն ունի «իր բացառապես եվրոպական բնութագրիչները»: Ռադիոկարբոնային վերլուծությունը տարեթվերը տալիս է մ.թ.ա. 6650-6150[5] թվականների միջև: Երկաթի դարի գտածոները գտնվել են Վերգինայի դամբարաններից:

Առաջին սրահում ցուցադրված են մ.թ.ա. IV դարի բրոնզե «կալպիս»-ներ (աճյունով սափորներ), կերչենյան տեսակի, կարմիր պատկերներով կրատեր անոթներ (մ.թ.ա. IV դար), բրոնզե հիդրիա, որը մ.թ.ա. IV դարում օգտագործվել է որպես թաղման սափոր (գտնվել է Վերիայի հյուսիսարևելյան գերեզմանատանը), և Վերիայում պեղված, հելլենական ժամանակշրջանի միապալատ, քարե գերեզման: Մյուս ցուցադրափեղկերում ցուցադրվում են այն գտածոների խմբերը, որոնք գտնվել են Վերիայի հյուսիսարևելյան, հարավարևելյան, հարավարևմտյան գերեզմանատներում: Գտածոների այս խմբերը ցուցադրում են կերամիկայի զարգացումը մ.թ.ա. V դարից մինչև մ.թ.ա. II դարը: Երկրորդ սրահը հիմնականում ներառում է Վերիայից գտնված տապանաքարեր և մ.թ.ա. I դարի հելլենական ու հռոմեական բարձրաքանդակներ: Հատուկ ուշադրության է արժանի այն տապանաքարը, որի վրա է Հիմնասիարքի օրենքը և բնութագրում է՝ գիմնասիոններում ինչպես է իրականացվել միջնակարգ և բարձրագույն կրթությունը, և Վերգինայից գտնված որսորդի ու վարազի խումբը , որը հանդիսանում է մ.թ.ա. III դարի գերեզմանային հուշաքարի ճարտարապետական դեկորացիայի հատված: Երրորդ սրահը ներաում է հռոմեական ժամանակաշրջանի ցուցադրանմուշներ, որոնցից ամենահայտնին մ.թ.ա. II դարի գետերի աստված Օլգանոսի կիսանդրին է՝ մ.թ.ա. II դարի, որը գտնվել է Կոպանոսում: Այստեղ նաև տեղադրված են ամուսնական զույգի տապանաքարեր, որոնք գտնվել են Վերիայում (մ.թ.ա. II դար), հռոմեական ժամանակաշրջանի սգո նվիրաբերություն (մ.թ.ա. III դար) և թրծակավե կերպարներ՝ հռոմեական դամբարաններից[6]:

Թանգարանի շենքից դուրս գտնվում են սարկոֆագներ, տապանաքարեր, արձաններ, որոնցից ամենատպավորիչը հունական դիցաբանության Մեդուզա Գորգոնայի գլուխն է (մ.թ.ա. II դար)[7], որը կառուցվել է քաղաքի հյուսիսային պատի մեջ[8][9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Veriorama - Μουσείο: Αρχαιολογικό Μουσείο Βεροίας»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2013-04-28 
  2. «Nεολιθικός οικισμός της Ν. Νικομήδειας» (Greek)։ Imathia Regional Unit official website։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 19 October 2012 
  3. R.J. Rodden and K.A. Wardle, Nea Nikomedia: The Excavation of an Early Neolithic Village in Northern Greece 1961—1964, Vol I, The Excavation and the Ceramic Assemblage, British School at Athens Supplementary Volume 25, 1996
  4. «Nea Nikomedeia»։ Foundation of the Hellenic World։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 17 October 2012 
  5. 5,0 5,1 Souvatzi Stella G. (14 April 2008)։ A Social Archaeology of Households in Neolithic Greece: An Anthropological Approach։ Cambridge University Press։ էջ 64։ ISBN 978-0-521-83689-0։ Վերցված է 17 October 2012 
  6. «Akalanthis.gr/Αρχαιολογικό μουσείο Βέροιας»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2013-04-28 
  7. «Αρχαιολογικό Μουσείο»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2013-04-28 
  8. Museums of Macedonia web site
  9. Creative CommonsAttribution-Share Alike 3.0 Unported license

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]