Միգել Գուտիեռես
| Քաղաքացիությունը |
| ||
|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 27, 2001[1] (24 տարեկան) | ||
| Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա | ||
| Հասակ | 1,8 մետր | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Միգել Գուտիեռես Օրտեգա (իսպ.՝ Miguel Gutiérrez Ortega, հուլիսի 27, 2001[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Ժիրոնա» ակումբի ձախ պաշտպան:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուտիեռեսը ծնվել է Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Հինգ տարեկանում սկսել է մարզվել «Խետաֆեի» ակադեմիայում, իսկ 11 տարեկանում տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ» ակումբի ակադեմիա։ 2017 թվականի հուլիսին «Մանչեսթեր Յունայթեդի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է եղել Գուտիեռեսի հետ պայմանագրի ստորագրմամբ, բայց Միգելը որոշել է մնալ և խաղալ «Ռեալի» կազմում[2]:
2019 թվականի ամռանը «Ռեալի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խաղացողին հրավիրել է ակումբի հիմնական թիմ, քանի որ «Audi Cup»-ի խաղարկության ժամանակ վնասվածք էր ստացել Ֆերլան Մենդին: Գուտիեռեսը դարձել է ակադեմիայի՝ 2001 թվականին ծնված սաներից առաջինը, ում կանչել են ակումբի հիմնական թիմ[3]
2021 թվականի ապրիլի 21-ին նշել է իր նորամուտը «Ռեալի» կազմում՝ փոխարինման դուրս գալով Լա Լիգայի «Կադիսի» դեմ խաղում (3:0)[4][5]: Գուտիեռեսն առաջին անգամ մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել «Գրանադայի» դեմ խաղում (4:1)[6]:
2022 թվականի օգոստոսի 5-ին Գուտիերեսը տեղափոխվել է Լա Լիգա դուրս եկած «Ժիրոնա» ակումբ։ Նա պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը[7]: 2022 թվականի օգոստոսի 14-ին նշել է իր նորամուտը նոր ակումբում Լա Լիգայի «Վալենսիայի» դեմ խաղում[8]:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռեալ Մադրիդ»
- Իսպանիայի չեմպիոն - 2021/22
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող - 2021/22
- Իսպանիայի հավաքական (մինչև 19 տարեկաններ)
Անձնական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդգրկվել Է Լա Լիգայի խորհրդանշական հավաքականում՝ 2023/24[9]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.transfermarkt.com/transfermarkt/profil/spieler/525299
- ↑ «Man Utd transfer news: Miguel Gutierrez snubs offer in favour of Real Madrid stay – report» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Miguel Gutierrez makes history with Real Madrid» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Benzema boosts Real Madrid to the top of the table» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Karim Benzema hits brace as Real Madrid ease past Cadiz and go top of La Liga» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ ««Гранада» — «Реал» — 1:4, обзор матча чемпионата Испании, 13 мая 2021 года». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «El lateral esquerre Miguel Gutiérrez arriba a Girona» (կատալաներեն). 2022 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Valencia vs. Girona». soccerway.com (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «LALIGA and EA SPORTS 'Team Of The Season' Awards reveal top 15 players of the campaign». LA LIGA EA SPORTS (անգլերեն). 2024 թ․ մայիսի 17.
| ||||||
- Հուլիսի 27 ծնունդներ
- 2001 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ժիրոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիացի օլիմպիական չեմպիոններ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ Կաստիլիայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ