Միասեռական ամուսնությունները Պորտուգալիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միասեռական ամուսնությունները Պորտուգալիայում օրինական են 2010 թվականի հունիսի 5-ից սկսած[1]: Վարչապետ Ժոզե Սոկրատեսի կառավարությունը քվեարկություն առաջարկեց օրինականացման համար 2009 թվականի դեկտեմբերին. Այն անցավ Հանրապետության օրեսդիր ժողովի կողմից 2010 թվականի փետրվարին: Քվեարկության արդյունքները օրենքի մեջ մտան 2010 թվականի ապրիլին: 2010 թվականի մայիսի 17-ին նախագահ Անիբալ Կավակո Սիլվան վավերացրեց օրենքը, և Պորտուգալիան դարձավ Եվրոպայում 6-րդ և աշխարհում 8-րդ երկիրը, որ թույլատրեց միասեռական ամուսնությունները: Օրենքը հրապարակվեց Diário da Republica օրենսգրքում 2010 թվականի մայիսի 31-ին:

Սահմանադրական դատարանի որոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

     Միասեռական ամուսնությունները օրինական են      Միասեռական ամուսնություններն ընդունվում են սահմանից դուրս      Քաղաքացիական կապերի այլ տեսակներ օրինական են      Չգրանցված համատեղ կյանքը օրինական է      Անհայտ է կամ հարցը չի քննարկվել      Սահմանադրությունը սահմանափակում է միասեռական ամուսնությունները

2006 թվականի փետրվարի 1-ին լեսբուհիների մի զույգ դիմեց ամուսնության վկայական ստանալու համար: Նրանց հայտը մերժվեց, սակայն զույգը` Թերեզա Պիրեսը և Հելենա Պաիխաոն, խոստացան բողոքարկել արգելքը դատարանում` ասելով, որ այն սեռական խտրականություն է առաջացնում և դա հակասում է 1976 թվականին ընդունված սահմանադրությանը, որը մերժում է ցանակացած տեսակի խտրականություն: Իսկ սեռական ուղղվածության վրա հիմնված խտրականությունը անօրինական էր համարվել 2004 թվականին: 2007 թվականի մայիսին դատարանը մերժեց շարժումը, և նրանք բողոքարկեցին Պուրտուգալիայի սահմանադրական դատարանում: Սահմանադրական դատարանը գործը ստացավ 2007 թվականի հուլիսին: Հելենայի և Թերեզայի դատավորը` Լուիշ Գրեյվ Ռոդրիգեշը, նրանց մեղադրանքները ընդունեց 2007 թվականի հոկտեմբերի 19-ին` ներառյալ պորտուգալացի իրավաբան 7 պրոֆեսորների կարծիքները միասեռական ամուսնությունների արգելքի վերաբերյալ:

2009 թվականի հուլիսի 9-ին Սահմանադրական դատարանը 3-2 քվեարկությամբ որոշեց, որ սահմանադրությունը չպետք է ժխտի միասեռական ամուսնությունները և ոչ էլ արգելի այն:

Արձագանքները օրենքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակու Սիլվան հայտարարեց, որ որոշումն ընդունել է ոչ թե հաշվի առնելով իր սեփական համոզմունքները, այլ այն, որ նա ցանկանում է մի բան փոխել անիմաստ բանավեճերի շարքում, որոնք միայն էլ ավելի են քանդում պորտուգալաիների միասնականությունը և քաղաքական գործիչների ուշադրությունը շեղում են կարևոր խնդիրներից[2][3]:

Փոխնախարար Ժոզե Սոկրատեշը նշել է, որ այս քայլը Եվրամիության ամենախեղճ երկրներից մեկի մոդեռնիզացման մաս է: 2007 թվականին Սոկրատեշի կառավարությունը չեղարկեց աբորտների արգելքը[4], որը կաթոլիկական այդ երկրում երկար ժամանակ էր գործում:

2010 թվականի փետրվարի 21-ին նախագծի ընդունմանը դեմ ցուցարարների հավաքին մասնակցեցին 5000 մարդ Լիսաբոնի փողոցներում[5]:

Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները հանդես եկան միասեռական ամուսնությունների օրինականացման սուր քննադատություններով, որը համընկավ Հռոմի պապի` Պորտուգալիա կատարած այցի հետ: Նրանք դա համարում էին ընտանեկան արժեքների և կնոջ ու տղամարդու սուրբ կապի ոտնահարում, մի քայլ հետ, ինչպես նաև թաքնված վտանգ[3][6]:

Միասեռական ամուսնությունները պաշտպանող հայտարարությամբ հանդես եկավ իսպանական լեգենդար Ռեալ Մադրիդ խմբի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ազգությամբ պորտուգալացի է:

Aquote1.png Մենք պետք է հարգենք միմյանց ընտրությունները, քանի որ, ի վերջո, բոլոր քաղաքացիները պետք է հավասար լինեն և ունենան միևնույն իրավունքներն ու պարտականությունները[7][8]: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]