Միայնակ Ջորջը

Միայնակ Ջորջ (իսպ.՝ Solitario Jorge; անգլ.՝ Lonesome George, մոտ 1910[2], Pinta Island, Էկվադոր - հունիսի 24, 2012[1], Պուերտո-Այորա[1]), գալապագոսյան կրիայի արու, համարվում է աբինգդոնյան կրիայի միակ և վերջին ներկայացուցիչը (լատին․՝ Geochelone nigra ssp. abingdoni): Ջորջը Գալապագոսյան կղզիների բնության պահպանության խորհրդանիշն է[3]։
Ջորջը գտնվել է 1972 թվականին հունգար գիտնական Յ. Վագվյոլդիի կողմից Պինտա կղզում (փոքրիկ կղզի կղզեխմբի հյուսիսում, անվանում են նաև Աբինգդոն)։ Անվանվել է ի պատիվ ամերիկացի դերասան Ջորջ Գոբելի (անգլ.՝ George Gobel): Տեսականորեն այս տիպի կրիաները կարող են պահպանել իրենց բեղնունակությունը նաև 200 տարեկանում։ Ջորջի սատկելուց հետո Աբինգդոնյան կրիայի տեսակը համարվում է անհետացած։
Ջորջը պահվում էր Սանտա-Կրուս կղզում Դարվինյան հետազոտական կենտրոնի կողմից։
Մի ամբողջ տասնամյան կենդանաբանները փորձել են Ջորջից սերունդ ստանալ, բայց ապարդյուն։ Որոշ ժամանակ գիտնականները ենթադրում էին, որ Ջորջը ընդհանրապես ունակ չի բեղմնավորման[4], սակայն դա այդպես չէր։ 2007 թվականի մայիսին 2000 կրիաների գենետիկական ուսումնասիրություններից հետո ի հայտ է եկել արու, որը գենետիկորեն նման է եղել Ջորջին, հիբրիդ հանդիսանալավ և հայրական կողմից ազգակից լինենով Ջորջին, դրանից հետո սերնդի շարունակման հույս է հայտնվել։ Բեղմնավորումը տեղի ունեցավ, սակայն պարզվեց ձվի սաղմը անկենսունակ էր[5]։
Երբեմն Ջորջին անվանում են աշխարհի ամենահայտնի ամուրին[6]։
Միայնակ Ջորջին է նվիրված Հենրի Նիկոլսի «Միայնակ Ջորջը. աշխարհի ամենահայտնի կրիայի կյանքն ու սերը» գիտա-ճանաչողական գիրքը (անգլ.՝ Lonesome George: The Life and Loves of world's most famous tortoise)[7]:
2012 թվականի հունիսի 24-ին այդ յուրօրինակ սողունի մարմինն առանց կյանքի նշանների գտավ արգելավայրի վերակացու, 40 տարի կրիային խնամող Ֆաուստո Լյերենոն[8]. Одинокий Джордж скончался в возрасте около 100 лет[8]: Կրիան այդպես էլ սերունդ չտվեց։ Դա նշանակում է տվյալ տեսակի անհետացում[9]։ Բացահայտումից հետո կրիային բալզամապատեցին և որպես ցուցանմուշ դրվեց տեղի թանգարանում[5][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.galapagos.org/about_galapagos/about-galapagos/biodiversity/lonesome-george/
- ↑ https://www.cnn.com/2012/06/25/world/americas/lonesome-george-giant-tortoise-dies/index.html
- ↑ «Последний доживший до наших дней самец галапагосской черепахи рискует не оставить потомства.»։ newsru.com։ 2008-11-12։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2012-06-25
- ↑ «Ученые теряют подвид гигантских черепах: последний известный представитель - импотент.»։ newsru.com։ 2007-07-04։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2012-06-25
- ↑ 5,0 5,1 «Умер символ Галапагосских островов Одинокий Джордж - последняя в своем роде черепаха.»։ newsru.com։ 2012-06-25։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2012-06-25
- ↑ John Tierney A Lonesome Tortoise, and a Search for a Mate. — The New York Times, 8 мая 2007.
- ↑ Henry Nicholls Lonesome George. — Palgrave Macmillan, 2007. — 256 с. — ISBN 978-0-330-45011-9
- ↑ 8,0 8,1 8,2 «На Галапагосских островах скончалась последняя в мире гигантская черепаха Пинто.»։ rbc.ru։ 2012-06-25։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2012-06-25
- ↑ «Умерла последняя гигантская галапагосская черепаха»։ Lenta.ru։ 2012-06-25։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2012-06-25