Պուերտո-Այորա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
իսպ.՝ Puerto Ayora | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1926 թ. | ||||
ԲԾՄ | 12 մետր | ||||
Բնակչություն | ▲11 822 մարդ (2015)[1] | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Հեռախոսային կոդ | 593 4 | ||||
Փոստային ինդեքսներ | EC200350 | ||||
Պաշտոնական կայք | gadsantacruz.gob.ec | ||||
| |||||
Պուերտո-Այորա (իսպ. Puerto Ayora), Սանտա-Կրուս կղզուն կից լողափի հարավային հատվածում տեղակայված քաղաք, որը մտնում է Գալապագոսյան կղզիների (Էկվադոր) կազմի մեջ։ Պուերտո-Այորան հանդիսանում է Սանտա-Կրուսի Էկվադորի վարչական բաժանման կենտրոնը, որը Գալապագոսի նահանգային վարչական բաժանումներից է։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների Պուերտո-Այորայի բնակչությունը կազմում էր 11974 մարդ։ Այն համարվում է Գալապագոսյան կղզիախմբի ամենախոշոր բնակեցված կենտրոնը։
Քաղաքը այդպես է անվանվել ի պատիվ Իսիդրո Այորայի` 1926-1930-ական թվականների Էկվադորի նախագահի[2]։
Պատմություն և արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուերտո-Այորա քաղաքի ներկայիս վայրում առաջին բնակիչները եղել են նավաստիներ, որոնց նավը կործանվել է 1905 թվականին։ Նրանք այնտեղ ապրեցին շուրջ երեք ամիս և օգտագործում էին կակտուսների հյութն ու ծովառյուծների արյունը։ 1926 թվականին Պուերտո-Այորան վերաբնակեցվեց մի խումբ նորվեգացիների կողմից, ովքեր 1920-ական թվականներին նոր տարածքներ գրավելու համար եկել էին Գալապագոսյան կղզիներ, հույս ունենալով այնտեղ գտնել ոսկի և ադամանդ։ Նրանց հաջողության չհասան, իսկ մի քանի տարի անց Էկվադորի կառավարությունը բռնագրավեց նրանց նավերը և մնացած ունեցվածքը այն հիմունքներով, որ նրանք չէին կատարել ճանապարհների, դպրոցների ու նավահանգստային կառուցապատման` իրենց տրված խոստումները։ Արդյունքում 1929 թվականին գյուղում մնացին միայն երեք նորվեգացիներ[3]։
Պուերտո-Այորա քաղաքում գտնվում է ծովային նավահանգիստ։ Համարվելով Գալապագոսյան կղզիների ամենախոշոր բնակեցված կենտրոնը, Պուերտո Այորան համարվում է նաև կղզիախմբի զբոսաշրջային կենտրոնը[4]։ 1964 թվականին Պուերտո-Այորայի հյուս-արևելյան հատվածում հիմնադրվել է Չարլզ Դարվինի գիտահետազոտական կայանը[5]։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի մարդահամարի համաձայն պուերտո Այորայի բնակչությունը կազմում էր 11974 մարդ։
Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուերտո Այորա քաղաքը տեղակայված է Սանտա- Կրուս կղզու հարավային հատվածում, Սեյմուր ակադեմիական օդանավակայանի կողքին։ Սեյմուրը գտնվում է Սանտա Կրուսի առափնյա Բալտրա կղզու վրա (Պուերտո Այորայից մոտավորապես 50 կիլոմետր ավտոմեքենայի մայրուղիով)։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցիչ | Հունվ. | Փետրվ. | Մարտ | Ապր. | Մայիս | Հուն. | Հուլ. | Օգոստ. | Սեպտ. | Հոկտ. | Նոյեմբ. | Դեկտ. | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միջին, առավելագույն ջերմաստիճան | 30,6 | 30,6 | 30,6 | 30,6 | 30,6 | 29,4 | 26,7 | 28,9 | 27,2 | 28,9 | 29,4 | 30,0 | 29,4 |
Միջին ջերմասիճան | 25,6 | 26,1 | 26,1 | 26,1 | 25,6 | 24,4 | 22,8 | 23,9 | 23,3 | 23,9 | 24,4 | 25,0 | 24,8 |
Միջին, նվազագույն ջերմաստիճան | 21,1 | 21,7 | 21,1 | 21,1 | 20,6 | 19,4 | 18,9 | 18,3 | 18,9 | 18,9 | 19,4 | 20,6 | 20,0 |
Տեղումների քանակ,
մմ |
82 | 104 | 99 | 61 | 120 | 53 | 21 | 13 | 20 | 27 | 35 | 22 | 657 |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.ecuadorencifras.gob.ec/censo-de-poblacion-y-vivienda-galapagos/
- ↑ «Puerto Ayora Galapagos islands» (HTML)։ www.ecuadortouristinformation.com։ Վերցված է 25.04.2015
- ↑ Melissa Graham, Harry Ades, Sara Humphreys, Shafik Meghji. The Rough Guide to Ecuador & the Galápagos Islands. — Penguin Books, 2013. — С. 429—430. — 448 с. — ISBN 9781409334453
- ↑ «Santa Cruz» (HTML)։ www.galapagos.org։ Վերցված է 26.04.2015
- ↑ «Charles Darwin Foundation: History and Achievements» (HTML)։ www.darwinfoundation.org։ Վերցված է 25.04.2015
- ↑ «Puerto Ayora, Ecuador: Monthly Weather Averages Summary»։ www.weatherbase.com։ Վերցված է 28.11.2012