Մթնշաղի որսորդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մթնշաղի որսորդներ
Ժանր քաղաքային ֆենթեզի
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Հիմք The Mortal Instruments[1]
Լեզու անգլերեն
Գլխավոր
դերերում
Քեթրին Մաքնամարա, Դոմինիկ Շերվուդ, Ալբերտո Ռոզենդե, Էմերոդ Թուբիա, Մեթյու Դադդարիո, Հարրի Շամ կրտսեր և Isaiah Mustafa
Երաժշտություն Թրևոր Մորիս
Պատմվածքի վայր Նյու Յորք
Նկարահանման վայր Տորոնտո
Եթերաշրջանների քանակ 3
Սերիաների քանակ 44
Էկրաններին է հունվարի 12, 2016-ից
Հեռուստաալիք Freeform[2]
Ընկերություն Constantin Film
Պաշտոնական կայքէջ

«Մթնշաղի որսորդները» (անգլ.՝ Shadowhunters), ֆենտեզի ժանրի ամերիկյան հեռուստասերիալ՝ ցուցադրվող Freeform հեռուստաալիքով (ավելի հայտնի որպես ABC Family), հիմնված ամերիկացի գրող Կասսանդրա Քլերի «Մահվան գործիքներ» Վիպաշարքի վրա։ Սերիալը նաև «Մահվան գործիքները: Ոսկորների քաղաքը» 2013 թվականի ֆիլմի շարունակությունն է։ Սերիալի պրեմիերան կայացել է 2016 թվականի հունվարի 12-ին, իսկ 2016 թվականի մարտի 14-ին այն երկարացվել է մինչև երկրորդ եթերաշրջան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալան վան Սփրենգ — Վալենտին Մորգենշթերն
  • Մաքսիմ Ռոյ — Ջոսալին Ֆրեյ
  • Ջոն Կոր — Խոջ Ստարկվեզեր
  • Դեյվիդ Կաստրո — Ռաֆայել Սանտիագո
  • Յեյդ Հասսոն — Մելիորն
  • Քեյտնին Լիբ — Քամիլլա Բելկուր
  • Նիկոլա Կորրեյա Դամուդ — Մարիզա Լայթվուդ
  • Պաուլինո Նունյես — Ռոբերտ Լայթվուդ
  • Ջեք Ֆուլտոն — Մաքս Լայթվուդ
  • Քրիստինա Կոքս — Էլայն Լյուիս
  • Հոլլի Դևո — Ռեբեկկա Լյուիս
  • Ստեֆանի Բեննետտ — Լիդիա Բրանվել
  • Միմի Կուզիկ — Իմաջեն Էրոնդեյլ
  • Ջոելյ Լաբելե — Ալարիկ
  • Ջորդան Հուդիմա — Բլենկվել
  • Շեյլին Հարրենտ — Մորին Բրաուն
  • Լիզա Մարկոս — Սյուզաննա Վարգաս
  • Սթիվեն Ռ․ Հարթ — եղբայր Իերեմյա
  • Կյորտիս Մորգան — Պենգբորն
  • Նայկիմ Պրովո — երտասարդ Լյուկ
  • Նիկ Սագար — Վիկտոր Ալդետրի
  • Ալիշա Ուեյնրայտ — Մայա Ռոբերթս
  • Վիլ Թյուդոր — Սեբաստիան Վերլակ
  • Աննա Հոփքինս — Լիլիթ
  • Ալեքսանդրա Օրդոլիս — Օլիվիա Օլլի Ուիլսոն
  • Թեսսա Մասսի — Հեյդի ՄակԿենզի
  • Չայի Հենսոն — Ջորդան Կայլ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթնշաղի որսորդներն ունեն յուրահատուկ կարողություններ և օգտագործում են դրանք մարդկանց չարիքներից պաշտպանելու նպատակով։ Նրանց յուրահատկությունը ինչ-որ նշաններով դաջվացքներն են, որոնք օգնում են պայքարել չարիքների դեմ։ Քլերիի հայրը՝ Վալենտինը, ստվերի որսորդների գլխավոր թշնամին է։ Քլերին իր ընկերների՝ Սայմոն Լյուիսի, Ջեյս Հերոնդեյլի, Ալեք և Իզաբել Լայթվուդների,Մագնուս Բեյնի և Լյուկի հետ միասին փորձում է կանգնացնել Վալենտինին այն ժամանակ, երբ նա առեվանգում է Քլերիի մորը՝ Ջոսալինին ,մահվան գավաթը գտնելու համար։ Այդ գավաթը միակ միջոցն էր նոր մթնշաղի որսորդներ ստեղծելու համար։ Քլերին գիտեր, թե որտեղ է գավաթը, սակայն Ջոսալինի խնդրանքով Մագնուսը ջնջել էր նրա հիշողությունը։ Նրանք շուտով գտնում են գավաթն ու վերացնում են այն։Այդ ընթացքում Քլերիի մանկության ընկեր Սայմոնը դառնում է վամպիր։ Քլերիի ու Ջեյսի միջև զգացմունքներ են առաջանում։ Վալենտինը դա կանգնացնելու համար ստում է և ասում ,թե նրանք քույր և եղբայր են։ Որոշ ժամանակ նրանք հենց այդպես էլ մտածում են։ Քլերին ժամադրվում է Սայմոնի հետ։ Սակայն քույր և եղբայր լինելու փաստը չի սպանում այդ զգացմունքները ոչ Քլերիի և ոչ էլ Ջեյսի մեջ։ Նրանք հետագայում պարզում են,որ քույր և եղբայր չեն։Ալեք Լայթվուդը ստիպված է լինում ամուսնանալ Լիդիա անունով մի աղջկա իր ընտանիքի անունը բարձր պահելու համար, սակայն վերջին պահին նա դադարեցնում է հարսանիքը և բոլորի ներկայությամբ համբուրում է Մագնուս Բեյնին՝ Բրուքլինի գլխավոր կախարդին։ Մագնուսի համար դա անսպասելի էր, քանի որ նա Ալեքի հանդեպ շուտվանից զգացմունքներ ուներ, իսկ Ալեքը մերժում էր նրան։  Ալեքը երիտասարդ տղա է, ով երբեք հարաբերությունների մեջ չի եղել։ Իսկ դարեր ապրած ու անմահ Մագնուսը մի քանի հազար մարդկանց հետ է եղել։ Այնուամենայնիվ նա երբեք իսկապես չի սիրել և Ալեքը նրա իրական և միակ սերն է։ Ալեքի քույրը՝ Իզաբելը սիրահարվում է Ռաֆայել անունուվ վամպիրի։ Լյուկ անունով մարդագայլը նույնպես աջակցում է նրանց։ Մի քանի աշխարհներ՝ որսորդներ, վամպիրներ, մարդագայլեր, փերիներ, կախարդներ, բոլորը փորձում են պաշտպանել մանդեյններին (մարդկանց) սատանաներից։

Նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2015 թվականի մայիսի 25-ին Տոռոնտոյում:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեման բացվում է Ruelle-ի «This is the hunt» երգով։ Նրա "Monsters" (սերիա 1), "Invincible" (սերիա 3), "Where Do We Go From Here" (սերիա 6), "Storm" (սերիա 7), "War of Hearts" (սերիա 12), "Bad Dream" (սերիա 13) նույնպես խաղացել են սերիալում։

Երկրորդ եթերաշրջան՝

  • Allman Brown – Between the Wars (սերիա 4)
  • Faux Tales – Metanoia (սերիա 5)
  • Skylar Grey – Straight Shooter (սերիա 5)
  • Cloves – Don't forget about me (սերիա 5)

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաների քանակը Եթերաշրջանի պրեմիերան Եթերաշրջանի ավարտը
1 13 հունվարի 12, 2016 թվական ապրիլի 5, 2016 թվական
2 20 հունվարի 2, 2017 թվական օգոստոսի 14, 2017 թվական
3 22 մարտի 20, 2018 թվական 2019 թվական

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանումը Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում ցուցադրման օրը Դիտողները ԱՄՆ-ում

(միլիոն)

1 1 «Մահվան Բաժակ» Մակջի Էդ Դեկտեր հունվարի 12 2016թ 1.82[3]

Տասութամյա Քլերի Ֆրեյի մորը՝ Ջոսալին Ֆրեյին առևանգել են։ Շուտով աղջիկը հայտնաբերում է, որ իր մայրը պատկանում է գերբնական ռասային, որի անունն է «Մթնշաղի որսորդներ»: Քլերին պարզում է, որ ինքը նույնպես Մթնշաղի որսորդ է, այն բանից հետո, երբ Ջեյսը փրկեց նրան, ով Քլերիին ծանոթացրեց Ալեք և Իզաբել Լայթվուդների հետ։ Քլերին հանկարծակի լսում է իր մոր ընկերոջ՝ Լյուկի խոսակցությունը, որտեղ ասում է, որ նրան չեն մտահոգում ո՛չ ինքը, ո՛չ էլ իր մայրը։ Քլերին կանգնած է ընտրության առաջ չիմանալով ում կարելի է վստահել– իր լավագույն ընկերոջը՝ Սայմնին, թե՞ Մթնշաղի որսորդներին, որոնց օգնությամբ կարող է փրկել Ջոսալինին Վալենտինից։

2 2 «Դժոխք իջնելը հեշտ չէ» Միկ Գարրիս Պատմությունը՝ Էդ Դեկտեր հունվարի 19 2016թ 1.01[4]

Շրջանը վերադարձել է, որովհոտև այն գլխավորում է Վալենտինը։ Մթնշաղի որսորդները փնտրում են Մահվան գավաթը, Նյու Յորքի Համալսարանը տագնապի մեջ է։ Խոջը Քլերիին ասաց, որ Ջոսալինը ժամանակին Շրջանի անդամ է եղել։ Ջեյսը հասկանում է, որ Քլերիի հիշողությունը միակ միջոցն է գտնելու Ջոսալինին և Գավաթը։ Ցավոք աղջկա հիշողությունը ջնջված է, իսկ առանց դրա նրանք չեն կարող օգնել Քլերիին կամ Մթնշաղի որսորդներին։ Այդ իսկ պատճառով Ջեյսը, Իզաբելը և Ալեքը Քլերիին տանում են զորեղ Լռակյաց Եղբայրների մոտ՝ Ոսկորների Քաղաք։ Այդ ընթացքում Լյուկը շարունակում է փնտրել Քլերիին, իսկ Սայնմը փորձում է հաշտվել իր լավագույն ընկերուհու կյանքի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]