Մեցանուռմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մեցանուռմե
էստ․՝ Metsanurme
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
Նահանգ Հարյումաա
ՇրջանՍակու
Մակերես6,7 կմ²
Բնակչություն523[1] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Ավտոմոբիլային կոդM
Թվային իդենտիֆիկատոր4912
Մեցանուռմե (Էստոնիա)##
Մեցանուռմե (Էստոնիա)

Մեցանուռմե (էստ․՝ Metsanurme), գյուղ Էստոնիայի Հարյումաա նահանգի Սակու շրջանում։ Հյուսիսում գյուղը սահմանակից է Կազեմեցային, հյուսիս-արևմուտքից՝ Ջուկսնուրմեին, հարավ-արևմուտքում՝ Կոպպելմաային, հյուսիս-արևելքից՝ Քաջամաային, արևելքում՝ Տիդվային, հարավում՝ Կիսա գյուղին։

2011 թվականի տվյալներով գյուղում բնակվել է 523[1] մարդ, 2013 թվականին գյուղի բնակչությունը կազմել է 510 մարդ։ Գյուղում կան տնտեսություններ, ամառանոցներ։

Մեցանուռմեում գործում է երկրագիտական թանգարան, որը հիմնադրվել է 1999 թվականին։ Թանգարանը գտնվում է բնակելի գոտում, և ցուցանմուշների մեծ մասը նվիրաբերել են տեղի բնակիչները[2]։

Այստեղով է անցնում «Մեցանուռմեի և Յուքսնուրմեի պատմությունն ու բնությունը» 8,5 կմ երկարությամբ արշավային արահետը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուքսնուրմե կալվածքին պատկանող հողերի վրա հիմնվել է Մեցանուռմե գյուղը։ 19-րդ դարում այստեղով է անցել Տալլինից Պյարնու ճանապարհը, որտեղ եղել են երկու հողմաղաց, երկու պանդոկ և աղյուսի գործարան[4]։ Բնակավայրն անջատվել է Յուքսնուրմեից և անկախացել 1930-ական թվականներին, երբ այստեղ սկսել են ստեղծվել նոր գյուղացիական տնտեսություններ, և գյուղի բնակչությունը սկսել է աճել[5]։

1945 թվականի դեկտեմբերի 5-ին՝ խորհրդային իշխանության գալուց հետո, գյուղը մտել է Սաուեի գյուղական խորհրդի կազմի մեջ[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Էստոնիայի բնակավայրերի բնակչության վիճակագրական տվյալները, վերցված Էստոնիայի վիճակագրություն պետական գործակալության կայքից։ (անգլ.)
  2. «Metsanurme koduloomuuseum» (էստոներեն)։ muuseum.ee։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12 
  3. «MATKARADA» (էստոներեն)։ Metsanurme.eu։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 16 
  4. Metsanurme։ «METSANURME KÜLA ARENGUKAVA» (էստոներեն)։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 16 
  5. Alo Sirp, Ülo Sirp Aianduskooperatiivide aeg // Üksnurme mõis ja tema külad(էստոներեն). — Saku: Rebellis, 2005. — С. 107. — 131 с. — ISBN 9949-13-244-4
  6. «Saue valla ajalugu» (էստոներեն)։ Saue Vald։ Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին։ Վերցված է 2014 թ․ մայիսի 29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]