Մերսեդես Մարկո դել Պոնտ
Մերսեդես Մարկո դել Պոնտ իսպ.՝ Mercedes Marcó del Pont | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 28, 1959 (63 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան և Եյլի համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Federal Administration of Public Revenues (AFIP)?[2] և Արգենտինայի կենտրոնական բանկ[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Պատգամավորների պալատի անդամ և President of the Central Bank of Argentina? |
Կուսակցություն | Integration and Development Movement? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Մերսեդես Մարկո դել Պոնտ (անգլ.՝ Mercedes Marcó del Pont, օգոստոսի 28, 1959, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի տնտեսագետ, 2010-2013 թվականներին եղել է Արգենտինայի Կենտրոնական բանկի նախագահ[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերսեդես Մարկո դել Պոնտը ծնվել և մեծացել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հյուսիսային մասում։ Մերսեդեսը Բուենոս Այրեսի համալսարանում սովորել է տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 1987 թվականին նա ԱՄՆ-ի Յեյլի համալսարանում ստացել է միջազգային տնտեսագիտության մագիստրոսի աստիճան[5]։
Վերադառնալով Արգենտինա՝ Մերսեդեսն աշխատանքի է տեղավորվել զարգացման հետազոտությունների քաղաքականության գծով գլխավոր խորհրդական։ Հաջորդ տասը տարիների ընթացքում Մարկո դել Պոնտն աշխատել է Բուենոս Այրեսում՝ որպես ներդրումների խթանման քաղաքականության խորհրդատու։ Մարկո դել Պոնտը եղել է արդյունաբերության նախարարի գլխավոր քաղաքական խորհրդականը (2002 թվականի հունվարից մինչև մարտ) և 2004 թվականին գրել է «Ճգնաժամը և տնտեսության բարեփոխումը» գիրքը[5]։
2008 թվականի մարտին Մարկո դել Պոնտը նշանակվել է Արգենտինայի խոշորագույն առևտրային բանկի՝ Արգենտինական ազգային բանկի նախագահ[6]։
2010 թվականի փետրվարի 3-ին Մարկո դել Պոնտը ստացել է Արգենտինայի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը[7]։
2012 թվականին Global Finance ամսագիրը Մերսեդես դել Պոնտին անվանել է աշխարհի կենտրոնական բանկի վատագույն ղեկավար[8]։
Մերսեդես Մարկո դել Պոնտն ամուսնացած է հայտնի տեղացի հոգեբույժ Խորխե Կաֆերատի հետ։ Զույգը ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Lanata J. 10K, la década robada (իսպ.) — 2014. — P. 13. — ISBN 978-950-49-3903-0
- ↑ La AFIP promueve a un alfil de Echegaray, pese a que está acusado de estafa
- ↑ Mon H. A. Boudou-Ciccone y la máquina de hacer billetes — Buenos Aires: 2013. — P. 191. — ISBN 978-950-49-3158-4
- ↑ «Mercedes Marcó del Pont: una heredera del desarrollismo (16.03.2008)»։ lanacion.com.ar
- ↑ 5,0 5,1 «PERFILES: Mercedes Marcó del Pont»։ diagnosticopolitico.com.ar։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-21-ին։ Վերցված է 2020-06-11
- ↑ «Aníbal Fernández: “Redrado no entra más al Banco Central»։ clarin.com
- ↑ «Cristina confirmó la remoción de Redrado y designó a Marcó del Pont como nueva titular del Central»։ telam.com.ar։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին։ Վերցված է 2020-06-11
- ↑ Госпожа председатель // Коммерсантъ FM