Մերի Քվանտ
Մերի Քվանտ անգլ.՝ Mary Quant | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 11, 1930[1][2][3][…] (93 տարեկան) |
Ծննդավայր | Բլեքհիթ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գոլդսմիթի համալսարան (1955) և Blackheath High School? |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Ամուսին | Alexander Plunket Greene?[5] |
Ծնողներ | հայր՝ Jack Quant?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Orlando Plunket Greene?[6] |
Կայք | maryquant.co.uk |
![]() |
Դեյմ Բարբարա Մերի Քվանտ (անգլ.՝ Dame Barbara Mary Quant, փետրվարի 11, 1934, Լոնդոն, Մեծ Բրիտանիա), բրիտանացի դիզայներ, հագուստի մոդելավորող։ Համարվում է կարճ կիսաշրջազգեստների ստեղծողներից մեկը[9]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լոնդոնում, ավարտել Գոլդսմիթի գեղարվեստի քոլեջը։ 1955 թվականի նոյեմբերին ապագա ամուսնու՝ Ալեքսանդր Փլանքիթ Գրինի և ընկերոջ՝ Արչի Մաքնեյրի հետ Չելսիում բացում է «Բազար» բուտիկը, որտեղ ներկայացնում էր 1960-ական թվականների երիտասարդական փողոցային հագուստի ոճը։ Այդ ժամանակ տարածում է գտնում ֆեմինիզմի գաղափարը․ կանացիությունը դասական հասկացության մեջ դուրս է գալիս նորաձևությունից (այդ թվում և այսպես կոչված «փարթամ մարմինը»)։ Փոխարենը նորաձև են համարվում երկար բարակ ոտքերը և այդ պատճառով Մերի Քվանթը կարճացնում է կիսաշրջազգեստը։ Հորինում է «Լոլիտա» և «Աշակերտուհի» կերպարները։ Ներկայացնում է Wet հավաքածուն՝ անձրևանոցներ և ցածրակրունկ կոշիկներ։ Ոչ պրակտիկ փոքր պայուսակները փոխարինում է երկար գոտիներով ուսապարկերով։ Հենց նրա շնորհիվ են նորաձևության մեջ մտնում մարմինը պիրկ գրկող բազմագույն տաբատները, զամշե հագուստը, բարձր պլատֆորմով կոշիկները, հասարակ կարճ սանրվածքները և վառ դիմահարդարումը։ Բացի այդ Մերի Քվանտին է վերագրվում The Rolling Stones խուլիգանական ոճի ստեղծումը, որը մաքուր և սանրված Բիթլզների հակապատկերն էր։ Մերին առաջիններից էր, որ սկսեց օգտագործել սինթետիկ նոր նյութեր։ 1962 թվականին Քվանտը ստեղծեց կարճ կիսաշրջազգեստներով հավաքածու, իսկ 1966 թվականին աշխատում էր 16 տարբեր ընկերությունների հետ։ Նույն թվականին ստացավ Բրիտանական կայսրության շքանշան։
1970-1980-ական թվականներին Քվանտն աշխատում էր կոսմետիկայի և տան պարագաների դիզայնի վրա, իսկ 1988 թվականին նախագծեց «Մինի» ավտոմեքենայի ներքին դիզայնը[10]։ Ներկայումս զբաղվում է առանձին ապրանքների նախագծմամբ[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://rkd.nl/explore/artists/254370
- ↑ Mary Quant (նիդերլ.)
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ http://www.nytimes.com/2004/02/17/news/17iht-rvintage.html
- ↑ Kindred Britain
- ↑ 6,0 6,1 6,2 Lundy D. R. The Peerage
- ↑ https://web.archive.org/web/20210109231326/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-royal-designers-for-industry
- ↑ New Year Honours List 2023: High Awards
- ↑ «Мода 60-х годов. Одежда в стиле мини. Мини-юбка. Мэри Куант и Анре Курреж»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-14-ին։ Վերցված է 2016-09-23
- ↑ «Mary Quant, sa biographie»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-10-ին։ Վերցված է 2016-09-23
- ↑ «Хостинг-Центр»։ Արխիվացված է օրիգինալից 2005-11-26-ին։ Վերցված է 2016-09-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- film and television credits
- Mary Quant at the Victoria and Albert Museum, London Archived 2010-05-10 at the Wayback Machine. Accessed June, 3. 2010.
- Mary Quant - Miniskirt - Icons of England
|