Մերի Սիկոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Մերի Սիկոլ
Mary Seacole statue, St Thomas' Hospital, front view.jpg
Ծնվել է1805[1][2][3][…]
ԾննդավայրՔինգստոն, Ճամայկա[1]
Մահացել էմայիսի 14, 1881(1881-05-14)[4]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ազգությունաֆրոամերիկացի[5]
Մասնագիտությունբուժքույր, ինքնակենսագիր և գրող
Mary Seacole Վիքիպահեստում

Մերի Ջեյն Սիկոլ (անգլ.՝ Mary Jane Seacole, 1805[1][2][3][…], Քինգստոն, Ճամայկա[1] - մայիսի 14, 1881(1881-05-14)[4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), երբեմն անվանում են Մայր Սիկոլ կամ Մերի Գրանտ, ճամայացի բուժքույր, որն առավել հայտնի է Ղրիմի պատերազմում ներգրավված լինելու համար: Պանամայում և Ղրիմում հիմնադրել և ղեկավարել է հիվանդանոցներ՝ հիվանդներին խնամելու և բուժելու համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիկոլը բուսաբուժությունը և ժողովրդական բժշկությունը սովորել է մորից, որը հաշմանդամ եվրոպացի զինվորների և նավաստիների գիշերօթիկ տան ղեկավարն էր:

Լսելով Ղրիմի պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողների առողջության վատ խնամքի մասին և վստահ լինելով, որ արևադարձային բժշկության մասին իր գիտելիքները կարող են օգտակար լինել նրանց՝ մեկնել է Լոնդոն՝ ռազմաճակատում կամավոր բուժքույր աշխատելու համար: Հիմնվելով Կենտրոնական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում ձեռք բերած փորձի վրա՝ դիմել է Ռազմական նախարարություն և խնդրել իրեն որպես ռազմական բուժքույր ուղարկել Ղրիմ: Նրան մերժել են այն ժամանակ բժշկությունում կանանց մասնակցությանը նաշապաշարմունքային վերաբերմունքի պատճառով:

Բրիտանական կառավարությունը հետագայում որոշել է կանանց թույլ տալ մեկնեն ռազմական գոտիներ, սակայն Մերին չի ներառվել Ֆլորենս Նայթինգեյլի կողմից ընտրված 38 բուժքույրերի խմբում: Փոխարենը ինքնուրույն 4000 մղոն (մոտ 6500 կմ) ճանապարհ անցնելու համար պարտքով գումար է վերցրել: Հայտնի է դարձել վիրավորներին բուժելու, հաճախ վիրավորներին երկու կողմից կրակի տակ բուժելու շնորհիվ:

1856 թվականին՝ պատերազմն ավարտվելուց հետո գրեթե աղքատացել է և մնացել առանց գումարի։ Աղքատությունից փրկվել է Ղրիմի պատերազմի իր գործընկերների շնորհիվ, որոնք կազմակերպել են բարեգործական համերգ: Հաջորդ տարիներին՝ 1857 թվականի հնդկական ապստամբությունից հետո ցանկություն է հայտնել աշխատել Հնդկաստանում, բայց չի կարողացել ճանապարհորդության համար անհրաժեշտ միջոցները հավաքել:

Սիկոլը Ֆլորենս Նայթինգեյլի նման կյանքի ընթացքումպարգևատրվել է, սակայն մահից հետո մոռացվել է գրեթե մեկ դար: Այժմ նրան մեծարում են քաջության և բժշկական հմտությունների համար, ինչպես նաև որպես «կին, որը չնայած վիկտորիանական հասարակության ազդեցիկ հատվածի ռասայական նախապաշարմունքներին հաջողակ էր»:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիկին Սիկոլի զարմանալի արկածները տարբեր երկրներում» (1857 թ.) ինքնակենսագրությունը նրա փորձի վկայությունն է և միևնույն ժամանակ խառը ծագում ունեցող կնոջ ամենավաղ ինքնակենսագրությունը:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ziggi Alexander & Audrey Dewjee, Mary Seacole: Jamaican National Heroine and Doctress in the Crimean War, Brent Library Service 1982 (ISBN 0-9503227-5-X p/b)
  • Ziggi Alexander, «Let it Lie Upon the Table: The Status of Black Women’s Biography in the UK», Gender & History, Vol. 2 No. 1 Spring 1990, p. 22-33 (ISSN 0953-5233)
  • Elizabeth N Anionwu: A short history of Mary Seacole. A resource for nurses and students, Royal College of Nursing 2005 (ISBN 1-904114-16-4)
  • Mark Bostridge, Florence Nightingale. the Woman and Her Legend, Viking 2008.
  • Mark Bostridge, 'Ministering on Distant Shores', The Guardian, 14 February 2004. [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 961.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Международный идентификатор стандартных наименований
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. Page Y. W. (unspecified title)Westport: Greenwood Publishing Group, 2007. — ISBN 978-0-313-33429-0, 978-0-313-04907-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]