Մերի Ռել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Ռել
FEMA - 29383 - Photograph by Debra Young taken on 04-19-2007 in Connecticut.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Western Connecticut State University? և Old Dominion University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 16, 1946(1946-06-16) (76 տարեկան)
Ծննդավայր Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ամուսին Lou Rell?
 
Պարգևներ

Մերի Ջոդի Ռել (անգլ.՝ Mary Jodi Rell, հունիսի 16, 1946(1946-06-16), Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։ 2004-2011 թվականներին եղել է Կոնեկտիկուտ նահանգի 87-րդ նահանգապետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոդի Ռելը ծնվել է Վիրջինիա նահանգի Նորֆոլք քաղաքում։ Սովորել է Old Dominion համալսարանում[1], սակայն թողել է այն՝ 1967 թվականին ամուսնանալով ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչու Լու Ռելի հետ։ 1969 թվականին տեղափոխվել է Բրուքֆիլդ, որտեղ ուսանել է Արևմտյան Կոնեկտիկուտի համալսարանում, սակայն չի ավարտել այն[2]։ Ռելը Հարթֆորդի համալսարանի իրավունքի դոկտորի պատվավոր աստիճան է ստացել 2001 թվականին և Նյու Հեյվենի համալսարանի՝ 2004 թվականին[1]։

1985-1995 թվականներին Ռելը եղել է Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ զբաղեցրել է առանցքային ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ փոքրամասնության առաջնորդի տեղակալի պաշտոնը[1]։ 1994 թվականին դարձել է փոխնահանգապետ, վերընտրվել է 1998 և 2002 թվականներին։ 2004 թվականին նահանգապետ Ջոն Ռոուլենդի հրաժարականից հետո Ռելը զբաղեցրել է նրա տեղը։ 2006 թվականի նոյեմբերի 7-ի հերթական համընդհանուր ընտրություններում նա ընտրվել է լրիվ ժամկետով[1]՝ ստանալով 710 000 ձայն, ինչը Կոնեկտիկուտի նահանգապետի ընտրությունների պատմության մեջ ամենաբարձր արդյունքն է[3]։

2008 թվականին Ռելը դիտարկվել է որպես Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի հնարավոր թեկնածու[4]։ 2009 թվականի նոյեմբերի 9-ին Ռելը հայտարարել է, որ 2010 թվականին չի վերընտրվի հաջորդ ժամկետով[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոդի Ռելը ամուսնացած է ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչու Լու Ռելի հետ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Connecticut Governor M. Jodi Rell» (անգլերեն)։ National Governors Association։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2012-05-30 
  2. Jennifer Medina.։ «M. Jodi Rell» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2012-05-30 
  3. «Governor/Connecticut» (անգլերեն)։ America Votes 2006։ 2006-11-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2012-05-30 
  4. «Vice President Jodi Rell?» (անգլերեն)։ հունվարի 30, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2012-05-30 
  5. Christopher Keating. (նոյեմբերի 9, 2009)։ «Gov. Rell Not Seeking Reelection in 2010; Announcement Shocks Capitol; Fedele Says Rell Backs Him For GOP Nod» (անգլերեն)։ courant.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2012-05-30 
  6. «Connecticut Governor Leaves Hospital After Surgery» (անգլերեն)։ orlandosentinel.com։ դեկտեմբերի 31, 2004։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2012-05-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]