Մերի Հեյլի Բել
Մերի Հեյլի Բել անգլ.՝ Mary Hayley Bell | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1911[1][2] |
Ծննդավայր | Շանհայ, Սոնցզյան |
Մահացել է | դեկտեմբերի 1, 2005[3][1][2] (94 տարեկան) |
Մահվան վայր | Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1933)[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Ջոն Միլս |
Ծնողներ | հայր՝ Francis Hayley Bell?, մայր՝ Agnes Ellen Bell?[5] |
Երեխաներ | Հայլի Միլս և Juliet Mills? |
Մերի Հեյլի Բելլ (անգլ.՝ Mary Hayley Bell, Lady Mills ; հունվարի 22, 1911[1][2], Շանհայ, Սոնցզյան - դեկտեմբերի 1, 2005[3][1][2], Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն ) անգլիացի դերասանուհի, գրող և դրամատուրգ ։ Դերասան Ջոն Միլսի կինը, դերասանուհիներ Հեյլի Միլսի և Ջուլիետ Միլսի մայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Հեյլի Բելը ծնվել է Շանհայում, որտեղ Չինաստանի հարկային ծառայությունում աշխատում էր նրա հայրը։ Հետագայում Բելերի ընտանիքը տեղափոխվել է Տյանցզին, որտեղ էլ Մերին առաջին անգամ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Ջոն Միլսին, ով հյուրախաղերի էր եկել Չինաստան։ Նրանց երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել 1939 թվականին Ուեսթ Էնդի թատրոններից մեկում, որտեղ Մերին խաղում էր կատակերգական մի բեմադրությունում։
Ջոն Միլսը և Մերի Հեյլի Բելը ամուսնացել են 1941 թվականի հունվարի 16-ին Լոնդոնում։ Ամուսնությունը ձգվել է 64 տարի՝ մինչև Ջոն Միլսի մահը, որը տեղի է ունեցել 2005 թվականին ։ Այս ամուսնությունից ծնվել են երեք երեխա՝ Ջուլիետ Միլսը (ծնված 1941թ.), Հեյլի Միլսը (ծնված 1946թ.) և Ջոնաթան Միլսը (ծնված 1949թ.): Մերի Հեյլի երկու դուստրերն էլ դարձել են հայտնի դերասանուհիներ, իսկ որդին՝ Քրիսպիան Միլսը, դարձել է Kula Shaker երաժշտախմբի ղեկավարը, ճանաչված երգիչ ու երաժիշտ։
Կյանքի վերջին տարիներին լեդի Միլսը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ և հաշմանդամի սայլակ էր օգտագործում։ Նա մահացել է 2005 թվականի դեկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում՝ ամուսնու մահից ութ ամիս անց։
Դերերը թատրոնում և կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Հեյլի Բելն առաջին անգամ Բրոդվեյում հայտնվել է 1928 թվականի ապրիլի 9-ին Volpone կատակերգությունում։ 1935 թվականին խաղացել է Vintage Wine ֆիլմում, իսկ 1955 թվականին մարմնավորել է Միսս Ուինգեյթի կերպարը The Shrike (1955) ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Խոսե Ֆերերը և Ջուն Էլիսոնը։ 1958 թվականին Մերի Հեյլին այդ նույն դերը խաղացել է բրոդվեյյան թատերական ներկայացման մեջ։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Հեյլի Բելը գրել է չորս պիես՝ «Men in Shadow» / «Տղամարդիկ ստվերում» (1942), «Duet for Two Hands» / «Դուետ երկու ձեռքի համար» (1945), «Angel» / «Հրեշտակ» (1947), «The Uninvited Guest» / «Անկոչ հյուրը» (1953)։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Whistle Down the Wind» / «Քամու սուլիչ» (1961) վեպն է, որն առաջին իսկ հրատարակության տարում էկրանավորվել է։ Անգլիացի հայտնի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերը ֆիլմի հիման վրա 1996 թվականին ստեղծել է համանուն մյուզիքլը ։ 1968 թվականին Մերի Հեյլի Բելը հրատարակել է իր ինքնակենսագրությունը՝ «What Shall We Do Tomorrow?» / «Ի՞նչ անենք վաղը» խորագրով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.guardian.co.uk/obituaries/story/0,3604,1657611,00.html
- ↑ https://www.rada.ac.uk/profiles?aos=acting&yr=1933&fn=mary&sn=bell
- ↑ 5,0 5,1 5,2 Geni(բազմ․) — 2006.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Times (2005 թ․ դեկտեմբերի 3), «Mary Hayley Bell: Actress and author who supported her family in their careers and wrote the enchanting novel Whistle Down the Wind», The Times, Արխիվացված է օրիգինալից 2008-10-16-ին, Վերցված է 2024-06-11-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mary Hayley Bell (англ.) на сайте Internet Movie Database
- Mary Hayley Bell (англ.) на сайте Internet Broadway Database
|
- Հունվարի 22 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Շանհայ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 2005 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- 20-րդ դարի բրիտանացի գրողներ
- 20-րդ դարի բրիտանացի կին գրողներ
- Անգլիացի դրամատուրգներ
- Անգլիացի կին վիպասաններ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի դերասանուհիներ
- Բրիտանացի դրամատուրգներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասաններ