Մերետ Սկավլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերետ Սկավլան
46336 Merete Skavlan.jpg
Ծնվել էհուլիսի 25, 1920(1920-07-25)[1]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էնոյեմբերի 2, 2018(2018-11-02) (98 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Էյնար Սկավլան
Ամուսին(ներ)Պեր Սանդրերլենդ[2]

Մերետ Սկավլան (նորվ.՝ Merete Skavlan, հուլիսի 25, 1920(1920-07-25)[1], Քրիստիանիա, Նորվեգիա - նոյեմբերի 2, 2018(2018-11-02)), նորվեգացի դերասանուհի, թատրոնի ռեժիսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերետ Սկավլանը ծնվել է Քրիստիանիայում, թերթի խմբագիր և թատրոնի ռեժիսոր Էյնար Սկավլանի և երաժշտության ուսուցիչ Մարգարեթ Բարթլոդի ընտանիքում[3]: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ներգրավվել է դիմադրության շարժման կազմում և 1943 թվականին միացել է ոչ պաշտոնական «Ստանիսլավսկի» խմբին[3]: Այս խմբի անդամները հիմնադրել են «Studioteatret» թատրոնը, որտեղ էլ 1945 թվականին առաջին անգամ Մերետը բեմ է բարձրացել՝ հանդես գալով Թորնթոն Ուայլդերի «Երկար սուրբծննդյան ընթրիք» պիեսում[4]: Studioteatret-ի բեմում խաղացել է մինչև 1950 թվականը[5]:

1950-1952 թվականներին որպես դերասան հանդես է եկել Det Nye Teater-ում, 1952-1959 թվականներին՝ Folketeatret-ում, 1959-1967 թվականներին՝ Օսլոյի նոր թատրոնում: 1960-ական թվականներին հանդես է եկել նաև Fjernsynsteatret-ում՝ խաղալով Գարսիա Լորկայի «Բերնարդա Ալբայի տունը», Միսիս Սմիթ՝ Էժեն Իոնեսկոյի «Ճաղատ սոպրանոն» պիեսներում[3]:

Աշխատել է որպես թատրոնի հրահանգիչ, մասնակցել Riksteatret-ի, Նորվեգիայի ազգային թատրոնի, Det Norske Teatret թատրոնի արտադրությանը: Որպես ռեժիսոր ներկայացել է Էմմա Օրցիի «The Scarlet Pimpernel» պիեսի էկրանավորմամբ, որպես բեմական պրոդյուսեր ներկայացել է 1969 թվականին Det Norske Teatret թատրոնի համար ստեղծված «Spring and Port Wine» պիեսով: Դասավանդել է Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիայում[3]:

1984-1990 թվականներին աշխատել է Նորվեգիայի հեռարձակող ընկերությունում, եղել է Ռադիոթատրոնի տնօրեն[5]: 1991 թվականին Գերհարդ Նուպի հետ ձևավորել է անկախ թատերական խումբ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. https://nbl.snl.no/Per_Sunderland
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kvalvik Bent։ «Merete Skavlan»։ in Helle, Knut։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է 14 April 2009 
  4. Olsen Arne Thomas, Else Martinsen (1995)։ Studioteatret. Frihet og fornyelse (Norwegian)։ Oslo: Universitetsforlaget։ ISBN 82-00-22366-3 
  5. 5,0 5,1 Henriksen, Petter, ed. (2007)։ «Merete Skavlan»։ Store norske leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է 14 April 2009