Մեյլինդա Կելմենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեջլինդա Կելմենդիից)
Մեյլինդա Կելմենդի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1][2]
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն և  Կոսովո[3]
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 9, 1991(1991-05-09)[4] (32 տարեկան)
Ծննդավայր՝Պեչ, ՀՍՖՀ[5]
162 սանտիմետր
Քաշ՝52 կիլոգրամ[6]

Մեյլինդա Կելմենդի (մայիսի 9, 1991(1991-05-09)[4], Պեչ, ՀՍՖՀ[5]), ալբանացի ձյուդոյիստ և աշխարհի կրկնակի չեմպիոն։ Հանդես է գալիս 52 կգ քաշային կարգում։

2014 թվականին Մեյլինդան գլխավորել է ՁՄՖ կանանց աշխարհի վարկանիշային ցուցակը։ Կոսովոյի նախագահ Ատիֆատե Ջահջագան նրան պարգևատրել է «Հայրենիքի առջև մատուցած ծառայությունների համար» նախագահական մեդալով։ 2016 թվականի օգոստոսի 7-ին դարձել է Կոսովոն ներկայացնող առաջին մարզիկը, որը նվաճել է օլիմպիական խաղերի մեդալ։ 2012 թվականին մասնակցել է Լոնդոնի օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով Ալբանիան։ Օլիմպիադան եզրափակել է առանց մեդալի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պեչում (Կոսովո)։ 1999 թվականից սկսել է զբաղվել ձյուդոյով։ Նրա մարզիչն է Դրիտոն Կուկան։

2009 թվականին Կլիմենտիում տեղի ունեցած Աշխարհի պատանեկան առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի։ 2010 թվականին նա մասնակցել է 5-րդ Պատանեկան առաջնությանը և գրավել 9-րդ հորիզոնականը։ 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում, նա պարտության է մատնել Ժաննա Սունբերին, բայց հետո պարտվել՝ Քրիստինա Լեգենտին։

2013 թվականին Ձյուդոյի աշխարհի առաջնությունում նվաճել է առաջին հորիզոնականը՝ եզրափակչում հաղթելով բրազիլացի Էրիկա Միրանդային։ Նա դարձել է անկախ Կոսովոյի պատմության առաջին չեմպիոնը։

2016 թվականին Կազանում տեղի ունեցած Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում ստացել է ոսկե մեդալ։

2016 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Հետագայում, Կելմենդիին մեղադրել են դոպինգի մեջ, սակայն էքսպերտիզայի արդյունքում, դոպինգի ցուցանիշը եղել է թույլատրելի սահմաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյլինդա Կելմենդի» հոդվածին։