Մեշեր (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մեշեր
Edson André Sitoe
Caen - Rennes 20140709 - Mexer.JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Mozambique.svg Մոզամբիկ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1988(1988-09-08)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Մապուտու, Մոզամբիկ[2]
Հասակ 188 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռեն
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2010 Մոզամբիկ Դեշպորտիվու դի Մապուտու 97 (3)
2010-2012 Պորտուգալիա Սպորտինգ 0 (0)
2010-2012  Պորտուգալիա Օլյանենսի 39 (0)
2012-2014 Պորտուգալիա Նասիոնալ 57 (2)
2014—մ.հ. Ֆրանսիա Ռեն 67 (4)
Ազգային հավաքական
2007—մ.հ. Մոզամբիկ Մոզամբիկ 40 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էդսոն Անդրե Սիտոե (պորտ.՝ Edson André Sitoe, սեպտեմբերի 8, 1988(1988-09-08)[1], Մապուտու, Մոզամբիկ[2]), մոզամբիկցի ֆուտբոլիստ: «Ռեն» ակումբի պաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեշերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2006 թվականին «Դեշպորտիվու դի Մապուտու» ակումբի կազմում: 2010 թվականի հունվարին նա տեղափոխվել է Պորտուգալիա, որտեղ երկուսուկես տարվա պայմանագիր է կնքել մայրաքաղաքային «Սպորտինգի» հետ ևս երեք տարով երկրարաձգելու հնարավորությամբ․ տրանսֆերի արժեքը կազմել է 173.000 մլն եվրո[3][4][5]:

2010 թվականի փետրվարի 24-ին նա կատարել է իր նորամուտը «Սպորտինգում»՝ մասնակցելով Ինտերկալար լիգայի՝ «Բելենենսիշ» ակումբի դեմ խաղին[6]: 2010/11 մրցաշրջանում վարձավճարով խաղացել է «Օլյանենսի» ակումբում, որի կազմում 2010 թվականի սեպտեմբերի 11-ին կատարել է իր նորամուտը Սուպերլիգայում՝ մասնակցելով «Սպորտինգի» դեմ խաղին (0:0):

2012 թվականին նա տեղափոխվել է «Նասիոնալ» ակումբի կազմ:

2014 թվականի հունիսի 19-ին պայմանագիր է կնքել ֆրանսիական «Ռեն» ակումբի հետ[7]: Լիգա 1-ում իր նորամուտը կատարել է նույն թվականի օգոստոսի 10-ին՝ «Լիոն» ակումբի հետ խաղում: Վեց օր անց նա երկու գոլ է խփել «Էվիան» ակումբի դեմ խաղում[8]:

Կարիրան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոզամբիկի ազգային հավաքականի կազմում նա կատարել է իր նորամուտը 2007 թվականին: Նա ընդգրկված է եղել հավաքականի կազմում Անգոլայում կայացած Աֆրիկյան երկրների գավաթի 2010 թվականի խաղարկությունում[9], որտեղ նա մասնակցել է Բենինի և Եգիպտոսի հավաքականների հետ հանդիպումներին: Ընդհանուր առմամբ, Մեշերը հավաքականի կազմում անցկացրած 40 խաղում կարողացել է խփել 1 գնդակ:

Գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիս Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
2014 թվականի Մարտի 18 Էստադուա Սիմպետո, Մապուտու Հարավային Սուդան Հարավային Սուդան 2–0 5–0 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase Data DumpsGoogle.
  3. «Oferta pública de subscrição – Prospecto» [Public offer for subscription – Prospect] (pdf) (Portuguese)։ Sporting CP։ 10 December 2010։ Վերցված է 13 January 2011 
  4. Negócio Mexer está 'fechado' (Mexer deal 'closed'); A Bola, 3 December 2009 (in Portuguese)
  5. «Mexer: "Venho para o meu clube do coração"» [Mexer: "I come to the club of my heart"] (Portuguese)։ Sporting CP։ 15 December 2009։ Արխիվացված է օրիգինալից 18 December 2009-ին 
  6. «Belenenses 1–2 Sporting» (Portuguese)։ Academia de Talentos։ 24 February 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-28-ին։ Վերցված է 24 February 2010 
  7. «Edson Mexer rejoint officiellement le SRFC» [Edson Mexer joins SRFC officially] (French)։ Stade Rennais։ 19 June 2014։ Վերցված է 19 June 2014 
  8. «Résumé de match, Rennes-Evian TG (6–2), doublé de Toivonen, Mexer et Ntep» [Match report, Rennes-Evian TG (6–2), braces by Toivonen, Mexer and Ntep] (French)։ Goal.com։ 16 August 2014։ Վերցված է 20 October 2014 
  9. «CAN começa a aquecer» [CAN starts heating up] (Portuguese)։ Record։ 15 January 2010։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 20 October 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]