Մեյ Մարթին
Մեյ Մարթին | |
---|---|
![]() Մեյ Մարթինի լուսանկարը Մեթ Քրոքեթի կողմից (2020) | |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 2, 1987 (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տորոնտո, Օնտարիո, Կանադա[1] |
Ազգություն՝ | կանադացի |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | Կատակերգու, դերասանուհի, սցենարիստ |
IMDb։ | ID 1543343 |
maemartin.net |
Մեյ Մարթին (անգլ.՝ Mae Martin;մայիսի 2, 1987, Տորոնտո, Կանադա), կանադացի կատակերգու և դերասանուհի[2][3][4][5][6]։ Մեյը երկու Canadian Comedy Awards մրցանակ ունի որպես «The Young and the Useless» խմբի անդամ[7][8]։ Մարթինը Channel 4-ի և Նեթֆլիքսի «Լավ զգալ» (անգլ.՝ Feel Good) հեռուստասերիալի համահեղինակը և դերասանուհին է։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարթինի կարիերան սկսել է Կանադայում, որտեղ Մեյն ընդգրկվել է «The Young and the Useless» կատակերգական խմբի կազմում[7]։ 16 տարեկանում Մեյը դարձել է երբևիցե ամենաերիտասարդ արտիստ, ով առաջադրվել է Թիմ Սիմսի Sims Encouragement Fund Award-ի համար[9]։
Մարթինի աշխատանքը Կանադայում ներառել է նաև «Բարոնուհի ֆոն Սքեթչ շոու» կատակերգական սերիալի սցենարը[10]։ Մեյը երկու անգամ հաղթել է Canadian Screen Award մրցանակն այն աշխատանքի համար, որը նա կատարել է այս սերիալի թիմի հետ միասին[11]։
2011 թվականին Մարթինը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և այդ ժամանակից ի վեր շրջագայել է մի շարք շոուներով և մասնակցել Edinburgh Fringe փառատոնին[9]։ Մարթինի 2015 թվականի շոուն անվանվել է «Mae Martin:Us» ( անգլ. թարգմանաբար՝ «Մեյ Մարթին․ Մենք»)[5]։
Մեյը մասնակցել է բրիտանական հեռուստատեսության և ռադիոյի տարբեր ծրագրերին[9]։ Ռադիոյում Մարթինը ներկայացրել է «Mae Martin's Guide to 21st Century Sexuality»-ն ( անգլ. թարգմանաբար՝ «Մեյ Մարթինի դասը 21-րդ դառի սեռականությանը») BBC Radio 4-ով և մասնակցել նույն ռադիոկայանի «The Now Show»-ին ( անգլ. թարգմանաբար՝ «Ներկայիս շոուն»)[12]։ 2018 թվականից ի վեր Մեյը դարձել է Radio 4-ի GrownUpLand փոդքասթի համահաղորդավարուհի, որը ստեղծվել է միլլենիալների համար[13]։ 2018 թվականի մայիսին Մեյը դեբյուտել է Նեթֆլիքսի հատուկ թողարկմանը, որը Աշխարհի կատակերգուների հավաքածուի մասն էր։
2020 թվականին Մեյը դարձել է Channel 4-ի և Նեթֆլիքսի «Լավ զգալ» (անգլ.՝ Feel Good) կատակերգական հեռուստասերիալի դերասանուհի և համահեղինակ[14]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարթինի հայրը Ջեյմս Չաթոն է՝ նախկին մանկական դերասանն, ով հայտնվել է Փիթեր Բրուքի «Ճանճերի տիրակալ» ֆիլմում[15]։ Մեյը հանդիպել է ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց հետ, և ինքն իրեն բիսեքսուալ կամ լեսբուհի է համարում[16][17][18][19]։ Մեյը նախկինում կախվածություն է ունեցել թմրանյութերից և մի քանի անգամ հայնտվել է վերակենդանացման բաժնում[20]։ Նա այս պատմություններն օգտագործում է որպես իր ստենդ-ափների հիմք[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Alexander Ella։ «Meet Mae Martin: The comedian redefining the modern love story»։ Harper's Bazaar։ Վերցված է 9 April 2020
- ↑ Dessau Bruce (հունիսի 2, 2016)։ «Mae Martin comedy review seriously funny tales of tinder and turnons»։ London Evening Standard։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 2, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 2, 2016
- ↑ «Horrible Histories up for an Emmy»։ Chortle.co.uk։ հոկտեմբերի 19, 2016։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 20, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 2, 2016
- ↑ Joe Lycett (presenter) Matt Stronge (producer) (հոկտեմբերի 6, 2016)։ It's Not What You Know S04E03 (radio)։ London: BBC Radio 4։ Իրադարձությունը կատարվել է 4:17։ Վերցված է նոյեմբերի 2, 2016
- ↑ 5,0 5,1 Alexander Ella (մայիսի 17, 2016)։ «Mae Martin's Guide to 21st Century Sexuality»։ Glamour։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 2, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 2, 2016
- ↑ Martin Mae (մայիսի 27, 2016)։ «Mae Martin solves London's problems»։ Time Out։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 2, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 2, 2016
- ↑ 7,0 7,1 «CBC leads Comedy Award Nominations»։ The Globe and Mail։ ապրիլի 22, 2009։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 2, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 2, 2016
- ↑ Smith Dominic (ապրիլի 26, 2013)։ «Mae Martin»։ The Argus։ Brighton։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 21, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 2, 2016
- ↑ 9,0 9,1 9,2 «Mae Martin»։ IMDb
- ↑ "'Baroness von Sketch Show' Co-Creator Carolyn Taylor Finds the Funny in Life's Absurdities". ET Canada, August 15, 2017.
- ↑ "Canadian Screen Awards 2017: Baroness von Sketch Show, Orphan Black big winners". CBC News, March 8, 2017.
- ↑ «The Now Show». 48. Episode 1. London: BBC Radio 4. մարտի 4, 2016. http://www.bbc.co.uk/programmes/b071x885։ Վերցված է մարտի 19, 2017.
- ↑ «GrownUpLand - GrownUpLand - BBC Radio 4»։ BBC (en-GB)։ Վերցված է 2018-04-19
- ↑ netflix (February 18, 2020)։ «Mae Martin created and stars in Feel Good, a semi-autobiographical exploration of love, addiction, and sexuality that you really won't want to miss» (Թվիթ)
- ↑ «Mae Martin: 'I like to do shows that open a dialogue'»։ Evening Standard (en-GB)։ Վերցված է 2018-08-29
- ↑ "Mae Martin's candid bid to make sexuality 'one less thing kids worry about'". The Guardian, November 10, 2016.
- ↑ "Mae Martin: 'I like to do shows that open a dialogue'". GO London, August 8, 2017.
- ↑ «Mae Martin's Twitter Profile»։ Twitter։ Վերցված է մարտի 21, 2020
- ↑ «Guilty Feminist Podcast, episode 196»։ YoutTube։ Վերցված է ապրիլի 7, 2020
- ↑ 20,0 20,1 Gilbey Ryan (2017-08-15)։ «Edinburgh star Mae Martin: 'I had a breakup and noticed how similar it felt to getting off drugs'»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|