Մեծ պրիզմատիկ աղբյուր
![]() | |
Տեսակ | Հիդրոթերմալ հանքավայրեր |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Վայոմինգ |
Պահպանման տարածք | Ելոուսթոուն |
![]() | |
![]() | |
Մեծ պրիզմատիկ աղբյուր, Ելոուսթոուն ազգային պարկի մեծ պրիզմատիկ աղբյուրը Միացյալ Նահանգների ամենամեծ տաք աղբյուրն է և աշխարհում երրորդն է[1], Նոր Զելանդիայի Frying Pan լճից և Դոմինիկայի Եռացող լճից հետո։ Այն գտնվում է Միդուեյի գեյզերի ավազանում։
Մեծ պրիզմատիկ աղբյուրը նկատել են 1871 թվականին Հեյդենի երկրաբանական ծառայությունում աշխատող երկրաբանները և նրանց կողմից անվանվել է իր վառ գունավորման համար։ Նրա գույները համապատասխանում են նրանց մեծամասնությանը, որոնք տեսանելի են օպտիկական պրիզմայով սպիտակ լույսի ծիածանի ցրման ժամանակ՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ և կապույտ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրի մասին առաջին գրառումները պատկանում են վաղ եվրոպացի հետազոտողներին և տեղագրողներին։ 1839 թվականին «ամերիկյան մորթի ընկերության» չորս որսորդներից բաղկացած խումբը հատեց Միդուեյի գեյզերի ավազանը և նկատեց «եռացող լիճը», որը, ամենայն հավանականությամբ, մեծ պրիզմատիկ աղբյուր է[3], որի տրամագիծը 90 մ է։ 1870 թվականին Վաշբերն-Լանգֆորդ-Դոան արշավախումբը այցելեց աղբյուր՝ մոտակայքում նկատելով 15 մ գեյզեր (հետագայում անվանվեց Էքսելսիոր)[4][5]։
Գույն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրի վառ գույները հանքանյութերով հարուստ ջրի եզրերին ապրող պիգմենտային բակտերիաների կենսագործունեության արդյունք են։ Բակտերիաների գույնը տատանվում է կանաչից կարմիր և կախված է քլորոֆիլի և կարոտինոիդների հարաբերակցությունից։ Ամռանը բակտերիաները դառնում են նարնջագույն, կարմիր, իսկ ձմռանը դրանք սովորաբար դառնում են մուգ կանաչ[6]։ Աղբյուրի կենտրոնը ստերիլ է ջրի բարձր ջերմաստիճանի պատճառով։
Աղբյուրի կենտրոնում ջրի կապույտ գույնը պայմանավորված է ջրի բնական կապույտ գույնով։ Արդյունքն առավել ցայտուն է աղբյուրի կենտրոնում՝ իր ստերիլության և խորության պատճառով[7]։
Ֆիզիկական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրի տրամագիծը մոտավորապես 110 մ է, իսկ խորությունը՝ 50 մ։ Աղբյուրը րոպեում արտանետում է մոտավորապես 2100 լ ջուր 70 °C ջերմաստիճանում[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մեծ պրիզմատիկ աղբյուր
-
Մեծ պրիզմատիկ աղբյուր գեյզերի միջին ավազանում
-
Մեծ պրիզմատիկ աղբյուր
-
Մեծ պրիզմատիկ աղբյուր
-
Մեծ պրիզմատիկ աղբյուրի տեսարան
-
Մեծ պրիզմատիկ աղբյուր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Steam Explosions, Earthquakes, and Volcanic Eruptions—What's in Yellowstone's Future?». U.S. Geological Survey.
- ↑ Traci Bryan; Leslie Machen; Joyce Heinsz; Peggy McCracken. «Grand Prismatic Spring». Lunar and Planetary Institute. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «"The Fire Hole": Era of the American Fur Company, 1833-1840». Colter's Hell & Jackson's Hole. National Park Service. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Notes». Yellowstone National Park: Its Exploration and Establishment. National Park Service. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Part II: Definitive Knowledge - The Washburn Party (1870)». Yellowstone National Park: Its Exploration and Establishment. National Park Service. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Thomas D. Brock. «Colorful Yellowstone». Life at High Temperature. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 7,0 7,1 Geiling, Natasha. «The Science Behind Yellowstone's Rainbow Hot Spring». Smithsonian.com. Smithsonian Institution. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ պրիզմատիկ աղբյուր» հոդվածին։ |
|