Մեծարգո պարոն
Մեծարգո պարոն անգլ.՝ The Distinguished Gentleman | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | դեկտեմբերի 4, 1992 և մարտի 11, 1993[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոնաթան Լին |
Պրոդյուսեր | Marty Kaplan? և Leonard Goldberg? |
Սցենարի հեղինակ | Marty Kaplan? |
Դերակատարներ | Էդի Մերֆի, Վիկտորյա Ռոուել, Շերիլ Լի Ռալֆ, Քևին ՄաքՔարթի, Չարլզ Ս․ Դաթոն, Չի ՄակԲրայդ, Նոուբլ Ուիլինգհեմ, Լեյն Սմիթ, Ջո Դոն Բեյքեր, Ջեյմս Գարներ, Grant Shaud?, Gary Frank?, Վիկտոր Ռիվերս, Doris Grau?, Դենիել Բենզալի, Frances Foster?, Cynthia Harris? և Sonny Jim Gaines? |
Օպերատոր | Գաբրիել Բերիսթեյն |
Երաժշտություն | Ռենդի Էդելման |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն |
Նկարահանման վայր | Բալթիմոր |
Կինոընկերություն | Touchwood Pacific Partners և Hollywood Pictures |
Տևողություն | 112 րոպե |
Մեծարգո պարոն (անգլ.՝ The Distinguished Gentleman), ռեժիսոր Ջոնաթան Լինի 1992 թվականի ամերիկյան քաղաքական կատակերգություն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորիդայից խորամանկ խաբեբա Թոմաս Ջեֆերսոն Ջոնսոնը թեև աղքատ չէ, բայց և այնպես հասկանում է, որ այդ խուլ տեղում չի կարող մեծ գումարներ վաստակել։ Նրան գերում են մայրաքաղաքի հարուստ բնակիչները, որոնց հետ կարող է ազատություն տալ իր տաղանդին։ Դրա համար նա որոշում է ընտրվել ԱՄՆ֊ի կոնգրեսի անդամ և վաստակել լոբբինգով զբաղվելով։
Հաջողության հասնելու համար նա օգտագործում է այն փաստը, որ իր կրճատ անունը Ջեֆ Ջոնսոն է, որը համընկնում է վերջերս մահացած կոնգրեսականի անվան հետ, և անցկացնում է ցածրաբյուջե քարոզարշավ, մտածելով, որ մարդկանց մեծ մասը չեն կարողանա գլուխ հանել այդ ամենից և ուղակի կքվեարկեն այն «անունին, որը գիտեն»։ Նա հաղթում է և գնում Վաշինգթոն, որտեղ «փողոցները լցված են ոսկով»։
Սկզբում գործերը լավ են դասավորվում, բայց հետո նա սկսում է տեսնել, թե ինչպես ժլատությունը և կաշառակերությունը դժվարացնում են այն հարցերի լուծումները, ինչպիսիք են՝ նախընտրական հիմնադրամների բարեփոխումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական ընկերության գործունեությունը, որը փոքրիկ քաղաքում քաղցկեղ է առաջացնում փոքր երեխաների մոտ։
Փորձելով լուծել այս խնդիրները, կոնգրեսական Ջոնսոնն իմանում է, որ նրան խաբել է Էներգետիկայի և արդյունաբերության խորհրդի նախագահ Դիկ Դոջը։ Ջոնսոնը որոշում է պատասխան հարված հասցնել նրան, բայց այնպես, ինչպես ինքն է սովոր՝ խարդախությամբ։ Նրան հաջողվում է և բացահայտում է, որ Դոջը կաշառակեր է։ Ֆիլմի վերջում հասկանալի է դառնում, որ Ջոնսոնին դուրս են նետելու Կոնգրեսից՝ նրա ընտրվելու ձևի պատճառով, բայց նա ցուցադրաբար հայտարարում է, որ «Ես պատրաստվում եմ թեկնածությունս առաջադրել նախագահական ընտրություններում», իսկ հետո ջարդում է «չորրորդ պատը»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Էդի Մերֆի | Թոմաս Ջեֆերսոն Ջոնսոն |
Ջո Դոն Բեյքեր | Օլաֆ Անդերսեն |
Լեյն Սմիթ | Դիկ Դոջ |
Շերիլ Լի Ռալֆ | միս Լորետա |
Վիկտորիա Ռոուելլ | Սելիա Կիրբի |
Գրանտ Շոդ | Արթուր Ռեյնհարդ |
Չարլզ Դաթոն | Էլայջա Հոքինս |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի բյուջեն կազմել է 50 միլիոն դոլար[2], իսկ ԱՄՆ֊ում վաճառքից ստացված գումարը՝ 46,666,502 դոլար[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Environmental Media Awards
- «Լավագույն ֆիլմ» (1993)
- «Լավագույն ռեժիսոր» (Ջոնաթան Լին, 1993)
- Political Film Society
- Հատուկ մրցանակ (Ջոնաթան Լին, 2001)
- Հատուկ մրցանակ (2002)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.upi.com/Archives/1992/12/14/A-Few-Good-Men-tops-weekend-box-office/1526724309200/
- ↑ Internet Movie Database. Box office / business for The Distinguished Gentleman (1992). Retrieved on May 7, 2009.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեծարգո պարոն»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|