Շերիլ Լի Ռալֆ
![]() անգլ.՝ Sheryl Lee Ralph | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1956[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Ուոթերբերի |
Կրթություն | Ռատգերսի համալսարան, Uniondale High School? և HB Studio |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի և կինոռեժիսոր |
Ընտրանի | Blood Sweat & Tears? և Q132172750? |
Ամուսին(ներ) | Vincent Hughes? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | SAG-AFTRA |
Շերիլ Լի Ռալֆ (անգլ.՝ Sheryl Lee Ralph, դեկտեմբերի 30, 1956[1], Ուոթերբերի), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերիլ Լի Ռալֆը ծնվել է Ուոթերբերիում (Կոնեկտիկուտում)[3], աֆրոամերիկացի հոր և ճամայկացի մոր ընտանիքում։ 1973 Նյու Յորքում թագադրվել է որպես «Miss Black Teen-age»: 19 տարեկանում նա ընդունվել է Ռիթերսի համալսարան։ Սկզբում ծրագրել է սովորել բժշկություն, բայց դիակների հետ աշխատելուց և Ամերիկյան թատերական քոլեջում կրթաթոշակ ստանալուց հետո դուրս է եկել համալսարանից[4]։ 2003 թվականին նա դարձել է խոսնակ Ռութգերի համալսարանում։ Ռալֆը ամուսնացած է Փենսիլվանիայի սենատոր Վինսենթ Հյուզի հետ։
Կարերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Ռալֆը մասնակցել է «Երազանքների աղջիկ» մյուզիքլին՝ կատարելով Դինա Ջոնսի դերը, որի համար նա առաջադրվել է Թոնի մրցանակի[5]։ 1984 թվականին թողարկեց իր միակ ալբոմը՝ «In the Evening»-ը, որը զբաղեցրել է 6-րդ տեղը Billboard-ի հիթ շքերթում։ 1988 թվականին նա հնչյունավորել է Ռիտային «Օլիվերն և ընկերությունը» մուլտֆիլմում։ Կինոյում նրա նորամուտը եղել է Դենզել Վաշինգտոնի կնոջ դերը «Հզոր Քվին» ֆիլմում։ 1991 թվականին Ռալֆը նկարահանվել է «Սիրուհի» ֆիլմում կատարել է սիրուհու դերը։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ֆնիսթոուններ», «Զսպում» և «Անվերապահ սեր»[6]։
Հեռուստատեսությամբ Ռալֆը հայտնի է «Այս կյանքը» հեռուստասերիալում կատարած Ջինջեր Սենթ Ջեյմսի, «Ստեղծելով կնոջը» ֆիլմում կատարած Էթիեն Թուսեն Բուվիեի, «Մոեշա» սիթքոմում կատարած Դի Միտչելի դերերով, ապա «Արդարադատության լիգա» և «Անսահմանափակ արդարադատության լիգա» ֆիլմերով։ 2000 թվականի հունիսին Ռալֆը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «National Enquirer» թերթի իր և իր ամուսնու մասին հոդվածի համար։ 2009 թվականի հունիսի 16-ին հայտարարվել է, որ Ռալֆը միանում է Բրոդվեյի «Առաջին կանանց ակումբ» մյուզիքլի անձնակազմին։ Նա փոխարինել է դերասանուհի Ադրիան Լինոքսին, ով հեռացել էր նախագծից առողջական խնդիրների պատճառով[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փողի մի մասը (1977)
- Օլիվեր և ընկերություն (1988) (հնչյունավորում)
- Հզոր Քվին (1989)
- Արժանապատիվ ջենթլմեն (1992)
- Գործի՛ր, քույր (1993)
- Սպիտակ մարդու բեռը (1995)
- Բոգուս (1996)
- Զսպում (1999)
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավ լուրեր (1978)
- Զարմացած կինը (1979)
- Այս կյանք (1986—1989)
- Ստեղծելով կնոջը(1992—1993)
- Մոեշա (1996-2001)
- Արդարադատության լիգա(2001)
- Նախագիծ Ջենի (2001)
- Սիրո համար (2008)
- Հանա Մոնտանա (2008)
- Երկու սնանկ աղջիկներ (2014)
- Մտածել ինչպես հանցագործ (2016)
- Ընտանիք (2019)
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]In the Evening (1984, The New York Music Company)
- «You’re So Romantic» (4:38)
- «In the Evening» (3:50)
- «Give Me Love» (3:34)
- «Evolution» (4:02)
- «Back to Being in Love» (3:01)
- «Be Somebody» (3:35)
- «I’m Your Kind of Girl» (3:55)
- «B.A.B.Y.» (3:15)
- «Ready or Not» (3:46)
- «I’m So Glad That We Met» (3:56)
Պրոդյուսեր և գործիքավորող՝ Թրևոր Լոուրենս
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- In The Evening (1984)
- You’re So Romantic (1985)
- In the Evening (Remix) (1996)
- Evolution (Remix) (1998)
- Here Comes the Rain Again (1999)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://www.usatoday.com/storytelling/grid/women-of-the-year-2023/
- ↑ Sheryl Lee Ralph Picture, Video, Wallpaper, Profile, Gossip, and News at CelebrityWonder.com
- ↑ Collier, Aldore, «Sheryl Lee Ralph Talks About Her New TV Series And How She Kept A String On Her Finger Until She Found The Right Man», pp 56-58, August 27, 1990, Jet magazine, retrieved via Google Books on February 10, 2010
- ↑ Sheryl Lee Ralph — Awards
- ↑ Sheryl Lee Ralph: Biography from Answers.com
- ↑ «Tell Us, Miss Jones: Sheryl Lee Ralph Will Be Part of First Wives Club» Արխիվացված 2009-06-19 Wayback Machine, playbill.com, June 16, 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2010-09-20 Wayback Machine
- Շերիլ Լի Ռալֆ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Շերիլ Լի Ռալֆ (անգլ.) Internet Broadway Database կայքում
- Դեկտեմբերի 30 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռատգերսի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Թատրոնի դերասանուհիներ