Սպիտակ մարդու բեռը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ մարդու բեռը
անգլ.՝ White Man's Burden
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1] և քրեական ֆիլմ
Թվական1995
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեսմոնդ Նականո[1]
ՊրոդյուսերԼոուրենս Բենդեր
Սցենարի հեղինակԴեսմոնդ Նականո
ԴերակատարներՋոն Տրավոլտա, Հարրի Բելաֆոնտե, Էնդրյու Լոուրենս, Քելլի Լինչ, Մարգարեթ Էյվերի, Մայքլ Բիչ, Ռոբերտ Գոսսետ, Շերիլ Լի Ռալֆ, Թոմ Բաուեր, Andrew Lawrence?[2], Թոմ Ռայթ[2], Carrie Snodgress?[2], Սեթ Գրին[2], Ալեքսիս Արքեթ[2], Լոուրենս Բենդեր[2], Ուիլլի Ս. Քարփենթեր[2], Թոմ Բերրի[2], Բերթ Ռեմսեն[2] և Janet Hubert?[2]
ՕպերատորՈւիլլի Կուրանտ
ԵրաժշտությունՀովարդ Շոր
Տևողություն89 րոպե

Սպիտակ մարդու բեռը (անգլ.՝ White Man's Burden), 1995 թվականի կինոֆիլմ։ Ֆիլմը սոցիալական ֆանտաստիկա է այլընտրանքային Ամերիկայում տիրող ռասիզմի մասին, որտեղ սևամորթ և սպիտակամորթ ամերիկացիները փոխել են իրենց մշակութային դերերը։ Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Դեսմոնդ Նականոն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն հիմնված է ռասայական խտրականության վրա, սակայն հակառակ կարգով։ Շարքային ծառայող Լուիսը (սպիտակամորթ, որին մարմնավորել է Ջոն Տրավոլտան) հանկարծ ազատվում է աշխատանքից իր ղեկավարի՝ աֆրոամերիկացի Թադեուշ Թոմասի (դերը կատարել է Հարրի Բելաֆոնտեն) քմահաճույքի պատճառով, որը պնդում է, թե «սպիտակամորթները գենետիկորեն ցածր են մեզնից»։ Նա ունի ընտանիք, որին պետք է կերակրել, վճարել բնակարանի համար, թեկուզ սարսափելի պայմաններում (ինքնատիպ գետտո ուրբանիստական քաղաքում) և նույնիսկ կորցնելով «վերջին կտոր հացը»։ Նրան մնում է միայն հուսահատվել և պատանդ վերցնել ղեկավարին՝ հույս ունենալով նրա համար փրկագին ստանալ։

Ի վերջո նրան հաջողվում է ազդել Թոմասի խղճի վրա, բայց նա իր սխալները գիտակցում է շատ ուշ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճշմարտության և անարդարության աշխարհում արդարությունը հազվադեպ է լինում սև կամ սպիտակ»։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է բացասական արձագանքներ քննադատների կողմից[3][4][5][6]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 24% վարկանիշ 33 գրախոսությունների հիման վրա։

Ֆիլմը շահույթի տեսանկյունից հաջողություն չի ունեցել, սակայն փոքր բյուջեով ստեղծված լինելու շնորհիվ ֆինանսական կորուստները նույնպես նվազագույն են եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0114928/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Mathews, Jack (1995 թ․ դեկտեմբերի 1). «MOVIE REVIEW : Racial Role Reversal in 'White Man's Burden'». Los Angeles Times. LATimes.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. Hicks, Chris (1995 թ․ դեկտեմբերի 5). «Film review: White Man's Burden». Deseret News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. LaSalle, Mick (1995 թ․ դեկտեմբերի 1). «FILM REVIEW - Blacks Have the Power In `White Man's Burden'». SFGate.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. Ebert, Roger (1995 թ․ դեկտեմբերի 1). «White Man's Burden». SunTimes.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]