Մելսիկ Չիլինգարյան
Մելսիկ Չիլինգարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1956 (67 տարեկան) |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Մելսիկ Արտակի Չիլինգարյան (մայիսի 9, 1956, գ. Վանք, ԼՂԻՄ), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր (2006)։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1978 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
- 2000 թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ Խորհրդային Միության Մարշալ Ռ. Յա. Մալինովսկու անվան զրահատանկային ակադեմիան։
Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1978-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում։
- 1992-2000 թթ. ՀՀ Զինված ուժերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
- 2000-2009 թթ. - ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ։
- 2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետի պաշտոնից[1]։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Մայիսի 9 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ռազմական գործիչներ
- Վանք գյուղում ծնվածներ
- ՀՀ գեներալ-մայորներ
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Չիլինգարյաններ
- Անավարտ հոդվածներ