Մելոդիա Ռուիս Գուտիեռեսը ծնվել է 1990 թվականիհոկտեմբերի 12-ին, ԻսպանիայիՍևիլյա պրովինցիայի Դոս Էրմանաս քաղաքում։ Մանուկ հասակից սիրել է երգել ու պարել։ Նրա մեծ դիրքը բացահայտել ու աշխարհին ներկայացրել է իսպանացի հայտնի երգիչ El Fary-ն, որն էլ դարձել է մանկահասակ երգչուհու գործադիր պրոդյուսերը և անձամբ հանգամանորեն նախապատրաստել ու հաջողությամբ գլուխ է բերել նրա առաջին ալբոմի ձայնագրման, թողարկման, տարածման, իրացման գործերը։ Նա ինքն է զբաղվել երգերի հեղինակներ, երաժշտական պրոդյուսերներ, ձայնագրման ստուդիաներ, վարպետ երաժիշտ կատարողներ փնտրելու և գտնելու, նրանց բոլորի հետ համապատասխան պայմանագրեր կնքելու և դրանց իրականացումն ապահովելու հարցերով[3]։
2001 թվականի ամռանը, երբ աղջնակն ընդամենը տասը տարեկան էր, թողարկվել է նրա առաջին սինգլը՝ «El baile del gorila»-ն («Գորիլլայի պարը»), որի կատարմամբ փոքրիկ երգչուհին գլխավորել է իսպանական հիթ-շքերթը։ Դրանից շատ չանցած՝ հենց այդ նույն ամռանը թողարկվել է Մելոդիի առաջին ալբոմը՝ «De pata negra»-ն, որը երկու անգամ՝ հայրենի Իսպանիայում և մեկ անգամ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու Լատինական Ամերիկայում արժանացել է «պլատինե» ճանաչվելու պատվին[4]։
Երիտասարդ երգչուհին արդեն հասցրել է թողարկել շուրջ մեկ տասնյակ ալբոմներ, որոնցից առանձնապես մեծ հետաքրքրություն է առաջացրել 2014 թվականին լույս ընծայված Mucho Camino Por Andar -ը։ Այդ ալբոմի երգերից "Mio Mio"-ի առնչությամբ խոսակցություններ են տարածվել, որ դրա ձայնագրման ժամանակ երգչուհին գտնվել է արգելված նյութերի ազդեցության տակ։