Jump to content

Մելիսանտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիսանտի
հուն․՝ Μελισσάνθη
հուն․՝ Ήβη Κούγια-Σκανδαλάκη
Ծնվել էապրիլի 7, 1907(1907-04-07)
Վախճանվել էնոյեմբերի 9, 1991(1991-11-09) (84 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծուհի, լրագրող, գրող և ուսուցչուհի
Քաղաքացիություն Հունաստան
Պարգևներ

Մելիսանտի (հունարեն՝ Μελισσάνθη, իսկական անուն-ազգանունը՝ Էվա Կուգիա-Սկանդալակի հուն․՝ Ήβη Κούγια - Σκανδαλάκη, ապրիլի 7, 1907(1907-04-07) - նոյեմբերի 9, 1991(1991-11-09)[1]), 20-րդ դարի հույն բանաստեղծուհի, թատերագիր, մանկավարժ, թարգմանչուհի[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվա Կուգիան ծնվել ու մեծացել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Մանուկ հասակից երաժշտության, նկարչության, բալետի, դասական պարերի դասեր է առել։ 1923-1924 թվականներին Շվեյցարիայի առողջարաններից մեկում բուժվել է տուբերկուլյոզից[1]։

Ֆրանսերեն, անգլերեն ու գերմաներեն է սովորել և ֆրանսիական գրականություն ուսումնասիրել Աթենքի ֆրանսիական ինստիտուտում և Abendschule-ում[3], ապա դասավանդել է Հունաստանի մայրաքաղաքի միջնակարգ դպրոցներում։ Միաժամանակ թերթերում ու գրական ամսագրերում հանդես է եկել քննադատական հոդվածներով ու թղթակցություններով։ Իր ուժերը փորձել է նաև քնարերգության ասպարեզում և 1930 թվականին Մելիսանտի գրական կեղծանունով լույս է ընծայել իր առաջին բանաստեղծական ժողովածուն։ 1932 թվականին ամուսնացել է փաստաբան և քաղաքական գործիչ Յանիս Սկանդալակիսի (հուն․՝ Ιωάννη Σκανδαλάκη) հետ։

Մահացել է 1991 թվականին (ըստ որոշ աղբյուրների՝ 1990 թվականին)[3]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Phōnes entomou («Միջատների ձայները») խորագիրը կրող բանաստեղծական առաջին ժողովածուին հաջորդել են ևս տասը ժողովածուներ; 1976 թվականին լույս է տեսել նաև նրա քնարերգության հատընտիրը՝ Ta poiimata tis Melissanthis 1930-1974 («Մելիսանտիի տաղերը») խորագրով։ Տաղանդավոր կին գրողը հեղինակել է նաև O mikros adhelfos («Փոքրիկ եղբայրը») թատերգությունը, որն արժանացել է «Սիկիարիդիո» մրցանակի։ Մելիսանտիի վաղ շրջանի գեղարվեստական ստեղծագործություններում արծարծվում են հավատին, դավանանքին առնչվող, կրոնական թեմաներ։ Ուշ շրջանի երկերում իրեն զգացնել է տալիս էքզիստենցիալիզմը[3]։

Երկերի ընտրանի[1]
  • Phōnes entomou («Միջատների ձայները») (1930)
  • Profiteies («Մարգարեություններ») (1931, 1940) (Ի դեպ, անվանի բանաստեղծ Միլտիադիս Մալակասիսն այս ժողովածուն բնորոշել է որպես «բանաստեղծական ֆենոմեն, որը մոտենում է հրաշքի»)։
  • O gyrismos tou asotou («Անառակի վերադարձը») (1935)[4]
  • Lyriki Exomologisi («Քնարական խոստովանություններ») (1945)[5]
  • Anthropino Schima («Մարդու նման») (1961)[6]
  • To fragma tis Siopis («Լռության պատնեշը») (1965)[7]
  • Ta poiimata tis Melissanthis 1930-1974 («Մելիսանտիի տաղերը») (1976)

Թատերգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ο μικρός αδελφός («Փոքրիկ եղբայրը», 1960, մանկական թատրոնում իրականացված բեմականացումն արժանացել է Սկիարիդիո մրցանակի)

Այս ամենից զատ՝ Մելիսանտին հունարեն է թարգմանել արտասահմանյան անվանի բանաստեղծների, այդ թվում՝ Ռոբերտ Ֆրոսթի, Էմիլի Դիքինսոնի[1], Ռայներ Մարիա Ռիլկե մի շարք ստեղծագործություններ[3]։

Մրցանակներ, պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աթենքի ակադեմիայի մրցանակ (1936) O gyrismos tou asotou ժողովածուի համար[8]
  • «Պալամաս» պատվավոր պարգև (1945) Exomologisi ժողովածուի համար[9][10]
  • Պետական 2-րդ կարգի մրցանակ պոեզիայի համար (1965)
  • «Վաստակի համար» ոսկե շքանշան և Ոսկե խաչ (1965)[1]
  • Պետական 1-ին կարգի մրցանակ պոեզիայի համար (1976 թ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wilson, Katharina M (1991). An Encyclopedia of Continental Women Writers. Vol. Volume 1. էջեր 815–16. ISBN 0824085477. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  2. Women in World History: A Biographical Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Merry, Bruce (2004). Encyclopedia of Modern Greek Literature. էջ 269. ISBN 0313308136.
  4. Google knihy - Návrat k rozmarnosti
  5. Google knihy Lyrické vyznania
  6. Google knihy Ľudský tvar
  7. Google knihy Bariéra ticha
  8. Βιογραφικό Κούγια - Δασκαλάκη Արխիվացված 2020-02-10 Wayback Machine, από την ιστοσελίδα του ekebi.org
  9. Parker, Alan; Willhardt, Mark (2005). Who's Who in Twentieth Century World Poetry. էջ 216. ISBN 1134713762.
  10. Google books Lyrické priznanie
  • Το ομώνυμο λήμμα στη Νέα Ελληνική Εγκυκλοπαίδεια «Χάρη Πάτση», τόμος 17, σελ. 534 (Հունական նոր հանրագիտարան, հատոր 17, էջ 534)