Մելինե Գովանճյան
Մելինե Գովանճյան | |
---|---|
Ծնվել է | 1880 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1969 |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Մելինե Գովանճյան (1880, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1969), հայ մշակութային գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ 1913 թվականին եկել է Էջմիածին, այնտեղից մեկնել Եվրոպա, բնակություն հաստատել Բելգիայում, որտեղ ունեցել է հասարակական, մշակութային բեղուն գործունեություն։ Եղել է բելգիահայ գաղութի կին գործիչներից։ Անվերսում կազմակերպել է Հայ տիկնանց միությունը, «Անահիտ» և այլ պարբերականներում տպագրել է ուշագրավ հոդվածներ, մշակութային, կրթական կյանքի, մասնավորապես Բելգիայի հայերին հուզող հարցերի մասին։ 1960 թվականին Բրյուսելում նշվել է նրա մանկավարժական-մշակութային գործունեության 40-ամյակը։ Մեծապես նպաստել է արևմտահայ գրողների ձեռագրերը, արխիվային փաստաթղթերը Հայաստանի գրականության և արվեստի թանգարան ուղարկելու գործին[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 252