Մեզոդերմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեզոդերմ
Ենթադասgerm layer? և embryonic tissue?[1]
MeSHA16.254.425.660
Foundational Model of Anatomy69072[1]
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Հայկական սովետական հանրագիտարան
Mesoderm Վիքիպահեստում

Մեզոդերմ, մեզոբլաստ (հին հուն․՝ μέσος, mésos՝ միջին, միջանկյալ, δέρμα, derma՝ մաշկ), բազմաբջիջ կենդանիների (բացի սպունգներից ու աղեխորշավորներից) և մարդու սաղմնային միջին թերթիկ։ Գտնվում է էկտոդերմի և էնտոդերմի միջև։ Անողնաշարավորների մեծամասնության մեզոդերմն առաջանում է նշված շերտերի միջև առկա 2 խոշոր բջիջներից՝ տելոբլաստներից[3][4]։ Որոշ անողնաշարավորների, քորդավորների և մարդու մոտ մեզոդերմն սկզբնավորվում է Էկտոդերմի և էնտոդերմի միջև կուտակված բջիջներից և ապա ներքաշվում սաղմի մեջ։

Սաղմի զարգացման պրոցեսում մեզոդերմը տարբերակվում է առանցքային մեզոդերմի (որից գոյանում են սոմիտները) և կողմնային թիթեղիկների ու մեզենքիմի։ Մեզոդերմից առաջանում է մեզենքիմը, մեզոթելիումը, ոչ էպիթելային արյան բջիջները և ցելոմը։ Մեզենքիմից ձևավորվում են շարակցական հյուսվածքը, մկանային, արյունատար, արտաթորության, սեռական համակարգերը և մարմնի երկրորդային խոռոչի ծածկույթը։ Մկանային համակարգն առաջանում է մեզոդերմից միոգենեզի ընթացքում. սեպտան և սեռական գեղձերի մի մասը նույնպես զարգանում են մեզոդերմից[3]:

Մեզոդերմը սաղմում մասնագիտանում է միջբջջային ազդանշման ժամանակ, որից հետո այն բևեռանում է կազմակերպչական կենտրոնի միջոցով[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Foundational Model of Anatomy
  2. http://www.bartleby.com/107/6.html
  3. 3,0 3,1 Ruppert, E.E., Fox, R.S., and Barnes, R.D. (2004)։ «Introduction to Bilateria»։ Invertebrate Zoology (7th ed.)։ Brooks/Cole։ էջեր 217–218։ ISBN 0-03-025982-7 
  4. Langman's Medical Embryology, 11th edition. 2010.
  5. Kimelman, D. & Bjornson, C. (2004)։ «Vertebrate Mesoderm Induction: From Frogs to Mice»։ in Stern, Claudio D.։ Gastrulation: from cells to embryo։ CSHL Press։ էջ 363։ ISBN 978-0-87969-707-5 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 377 CC-BY-SA-icon-80x15.png