Տրոհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
բջջի բաժանում

Տրոհում (լատին․՝ fissio), զիգոտի բաժանումն է դուստր բջիջների (բլաստոմների) առանց նրանց չափերի մեծացման։ Այն անհատական զարգացման սաղմնային շրջանի առաջնային փուլն է։ G1 փուլի բացակայության պատճառով, որում տեղի է ունենում բջիջների աճ, բաժանման հետևանքով առաջացած բջիջները մայրականից շատ ավելի փոքր են և այդ պատճառով էլ սաղմի չափը, անկախ նրա բջիջների քանակից, չի գերազանցում զիգոտի չափին։ Այս պատճառով այն անվանում են տրոհում, մանրացում, իսկ առաջացող բջիջները՝ բլաստոմերներ (հունարեն՝ blastos` սաղմ, լատին․՝ meros` մաս)։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացման վաղ շրջանում յուրաքանչյուր բլաստոմներից, որոշակի պայմաններում, կարող է առաջանալ ինքնուրույն օրգանիզմ, կամ ինչպես ասում են տոտիպենտներ են (գենետիկորեն համարժեք)։ Բլաստոմերների չափերի փոքրացումը շարունակվում է այնքան, քանի դեռ չի վերականգնվել տվյալ տիպի կենդանիների սոմատիկ բջիջներն բնորոշ կորիզի և ցիտոպլազմայի հարաբերությունը։ Սրանից հետո սկսվում է սպիտակուցի սինթեզ սպասարգելակումը, և ամեն դուստր բջիջ մեծանում է մինչև մայրական բջջի չափերը։ Տարբեր ողնաշարավորների սաղմի տրոհումը ոչ միանման է ընթանում, ինչն առաջին հերթին որոշվում է դեղնուցի քանակով և տեղաբաշխման բնույթով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի տրոհման ակոսների առաջացման որոշակի կարգ։ Ակոսները և հարթությունները անցնում են բջջի անիմալ և վեգետատիվ բևեռներով, մակերեսին լայնականորեն կամ զուգահեռ։ Որքան շատ դեղնուց կա ձվաբջջում, այնքան ավելի քիչ ամբողջական ու անհավասարաչափ է տեղի ունենում տրոհումը։ Առաջնային օլիգոլեցիտալ, իզոլեցիտալ ձվաբջիջները տրոհվում են ամբողջականորեն և հավասարաչափ։ Մեզոլեցիտալ ձվաբջիջների տրոհումը ամբողջական է, բայց ոչ հավասարաչափ։ Խիստ տելոլեցիտալ բջիջներում տրոհումը մասնակի է՝ մերոբլատային։ Օրինակ՝ թռչունների տրոհվում է ձվաբջջի մի մասը անիմալ բևեռի մոտ։ Ցենտրոլեցիտաղային ձվաբջիջների տրոհումը (անողնաշարավորների մոտ) մերոբլաստային է, մակերեսային։ Այն ավարտվում է պերիբրաստուլայի առաջացմամբ, այսինքն ողջ մակերեսով զետեղված, չբաժանված բլաստոմերներով շրջապատված բլաստումայի առաջացմամբ։ Երկրորդային օլիգոլեցիտալ, իգոլեցիտալ ձվաբջիջներին (ընկերքավոր կաթնասուններ, մարդ) բնորոշ է ամբողջական կամ հոլոբլաստիկ ասինքրոն անհավասարաչափ տրոհումը։ Տրոհումը տեղի է ունենում ձվատարով շարժման ժամանակ, ընդ որում բլաստոմերների քանակն ավելանում է և տարբեր կենդանիների մոտ տարբեր հերթականությամբ (2, 3, 5, 10, 13, 17 և այլն)։ Տրոհման արդյունքում առաջանում է բազմաթիվ սաղմ, սկզբից բջիջների հոծ կուտակման տեսքով՝ բլաստոցիստ, բլաստուլա։ Այս գործընթացը պահանջում է միջավայրի օպտիմալ պայմանների պահպանում (քիմիական կազմ, օսմետիկ ճնշում, ջերմաստիճան, թթվածնի պարունակություն)։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաղմերն ունեն բարձր զգացողություն քիմիական, ֆիզիկական և այլ վնասակար գործոնների նկատմամբ, որոնք կարող են առաջացնել մուտացիաներ։ Բլաստուլա (blastula) ունի պատ՝ բլաստոդերմ և խոռոչ՝ բլաստացել, որը լցված է բլաստոմերների կողմից արտադրվող հեղուկո։ Բլաստոդերմում տարբերում են կտուր՝ առաջացած անիմալ բևեռի հաշվին հստակ ՝ վեգետատիվ բևեռի նյութից և նրանց միջև դասավորված հրային գոտի։ Ամբողջական անհավասարաչափ տրոհման հետևանքով (գորտ, քարալեզ) առաջանում է բազմաշերտ բլաստուլ՝ ապակենտրոն դասավորված բլաստոցելով ամֆիբլաստուլա։ Այդպիսի բլաստուլայի կտորը, կազմված մանր բալաստոմերներից համեմատականորեն բարակ է, իսկ հատակը բավականին մեծածավալ է և կազմված է խոշոր, դեղնուցով գերծանրաբեռնված բլաստոմերներից։ Կաթնասունների մոտ, ամբողջական ասինքրոն տրոհման հետևանքով առաջանում է բլաստոցիտ կոչվող սաղմնային բշտիկը (հունարեն՝ bastos` սաղմ, kystis` բուշտ)։ Նրանում տարբերում են տրոֆոբլաստ և տրոֆոբլաստի ներքին մակերեսին, հանգույցի տեսքով բրաստոմերների փոքր կուտակում՝ էմբրիոբլաստ։ Զարգացման այս փուլում կաթնասունների սաղմը համապատասխանում է ուրիշ կենդանիների բլաստուլայի փուլին, բայց հոմոլոգ չեն նրանց, քանի որ բլաստուլայի պատը սաղմի մարմնի կառուցմանը չի մասնակցում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 10-րդ դասարանի կենսաբանության դասագիրք, Է․ Ս․ Գևորգյան, Ֆ․ Դ․ Դանիելյան, Ա․ Հ․ Եսայան