Էպիբլաստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարդու սաղմ (օր 9)

Էպիբլաստ (հին հունարենից. ерí – «վրա» և blastós«սաղմ, ընձյուղ»), բջջապատի արտաքին շերտ բարձրագույն ողնաշարավորների մոտ։ Էպիբլաստն էկտոդերմին հոմոլոգ չէ, քանի որ իր մեջ պարունակում է բոլոր երեք սաղմնային թերթիկների նյութը։ Ենթադրյալ էնտոդերմի և մեզոդերմի բջիջները գաստրուլյացիայի գործընթացի ընթացքում գաղթում են էպիբլաստից սաղմի մեջ։ Որոշ կենդանիների մոտ էպիբլաստը առանձնացված է ներքի շերտից (հիպոբլաստ) հատուկ խոռոչով` բլաստոցելով։

Մկների մոտ էպիբլաստի բջիջներից ձևավորվում են առաջնային սաղմնային բջիջները[1]։ Թռչնի սաղմում գաստրուլյացիան տեղի է ունենում էպիբլաստում։ Էպիբլաստի տեղային խտացումը, որը հայտնի է որպես Քոլլերի մանգաղ (անգլ.՝ Koller's sickle), առանցքային դեր ունի նախնական շերտի ձևավորման մեջ, որի միջոցով տեղի է ունենում գաստրուլյացիան[2]։

Մարդու սաղմում էպիբլաստը ձևավորվում է բեղմնավորումից մոտավորապես 7-8 օր հետո։ Զարգացման այս փուլում մարդու սաղմը բլաստոցիտ է, որն իրականացնում է իմպլանտացիա (ներդրում արգանդի պատի մեջ) և ունի երեք բջջային կառուցվածք՝ էպիբլաստ, հիպոբլաստ և տրոֆոբլաստ։ Ապագա երեխայի մարմինը ձևավորվում է միայն էպոբլաստի սերնդի բջիջներից։ Հիպոբլաստը անհետանում է բեղմնավորումից մոտավորապես 10 օր անց՝ իրականացնելով իր տարածական-կազմակերպչական ֆունկցիան, տրոֆոբլաստի ածանցյալները սկիզբ են դնում խորիոնի էկտոդերմային բջիջների։ Էպիբլաստը՝ որպես կառույց, անհետանում է գաստրուլյացիայի գործընթացի ընթացքում, այսինքն՝ բեղմնավորումից մոտավորապես 10 օր անց։ Էպիբլաստի ածանցյալները սկիզբ են դառնում պտղի զարգացման գրեթե բոլոր մյուս կառույցների համար (հենց պտուղը, ինչպես նաև ամնիոն, խորիոնի մեզոդերմ, դեղնուցապարկ, ալանտոիս)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Germline DNA demethylation dynamics and imprint erasure through 5-hydroxymethylcytosine»։ Science 339 (6118): 448–52։ January 2013։ PMC 3847602։ PMID 23223451։ doi:10.1126/science.1229277 
  2. Gilbert SF. Developmental Biology. 10th edition. Sunderland (MA): Sinauer Associates; 2014. Early Development in Birds. Print

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эпибласт // Биологический энциклопедический словарь.
  • Эпибласт // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.