Մեգլենա Կունևա
Մեգլենա Կունևա | ||
| ||
---|---|---|
2011, դեկտեմբեր | ||
| ||
2007, հունվարի 1 - 2010, փետրվարի 9 | ||
Նախորդող | Մարկոս Կիպրիանու | |
Հաջորդող | Ջոն Դալի | |
Կուսակցություն՝ | Կայունության և զարգացման ազգային շարժում | |
Կրթություն՝ | Սոֆիայի համալսարան և Օքսֆորդի համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան և լրագրող | |
Դավանանք | կաթոլիկություն | |
Ծննդյան օր | հունիսի 22, 1957[1][2] (67 տարեկան) | |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա[2] | |
Քաղաքացիություն | Բուլղարիա | |
Կայք՝ | ec.europa.eu/commission_barroso/kuneva/index_en.htm | |
Մեգլենա Կունևա (բուլղար․՝ Меглена Щилиянова Кунева, հունիսի 22, 1957[1][2], Սոֆիա, Բուլղարիա[2]), բուլղարացի և եվրոպացի քաղաքական գործիչ։ Իրավագիտության դոկտոր։ Բուլղարիայի փոխվարչապետ (2014)։ 2012 թվականին հիմնադրել է «Բուլղարիան հանուն քաղաքացիների» (բուլղար․՝ Движение „България на гражданите“) կուսակցական շարժումը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեգլենա Կունևան ծնվել է Սոֆիայում։ Սերում է Ռակովսկի քաղաքում հաստատված կաթոլիկ ընտանիքից[3]։ 1981 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը, ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան։ Եղել է Բուլղարիայի ազգային ռադիոյի իրավական ծրագրի լրագրող, միաժամանակ՝ Սոֆիայի համալսարանի պրոֆեսորի ասիստենտ, 1990-2001 թվականներին՝ Նախարարների խորհրդի ավագ իրավախորհրդատու։ Միաժամանակ սովորել է Ջորջթաունի և այլ արտասահմանյան համալսարաններում, մասնագիտացել արտաքին հարաբերությունների և շրջակա միջավայրի իրավական պահպանության գծով[4]։
2001 թվականի հունիսին ընտրվել է պատգամավոր (Բուլղարիայի խորհրդարանի անդամ), եղել է լիբերալ Սիմեոն II ազգային շարժում (NDSV, Կայունության և զարգացման ազգային շարժում) կուսակցության հիմնադիր անդամ։ 2001 թվականի օգոստոսին նշանակվել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ և Եվրամիության Բուլղարիայի հանրապետության գլխավոր բանակցող։ Եվրոպայի ապագայի կոնվենցիայի ստեղծման ժամանակ եղել է Բուլղարիայի կառավարության ներկայացուցիչ։
2002 թվականի մայիսին նշանակվել է Եվրոպական ինտեգրացման նախարար (առաջին նախարարն է)։ Պաշտոնը շարունակել է զբաղեցնել նույնիսկ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Կայունության և զարգացման ազգային շարժումը դարձավ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության կրտսեր գործընկերը։
2006 թվականի հոկտեմբերի 26-ին Կունևան դարձել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ առաջին բուլղարացի անդամը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն Մեգլենա Կունևային նշանակել է Առողջապահության և սննդի անվտանգության եվրոպական հանձնակատարի պաշտոնում[5]։ Եվրոպական խորհրդարանը նրան պաշտոնում հաստատել է 2006 թվականի դեկտեմբերի 12-ին՝ 583 «կողմ», 21 «դեմ» և 28 «ձեռնպահ» ձայներով։ Եվրոպական հանձնակատարի մանդատը ստացել է 2007 թվականի հունվարի 1-ին, երբ Բուլղարիան պաշտոնական միացել է Եվրամիությանը։ 2007 թվականի հունվարի 22-ին Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանում տեղի է ունեցել Մեգլենա Կունևային՝ որպես Եվրամիության հանձնակատար երդման արարողությունը։
Մեգլենա Կունևան ամուսնացած է ֆինանսիստ, Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարի որդի Անդրեյ Պրամովի հետ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Ալեքսանդրը[4]։ Բացի բուլղարերենից, ազատ տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի։ Որպես գրականությանը աջակցող անձ՝ 2008 թվականին ընտրվել է Վիկ հիմնադրամի անդամ՝ ընտրելու տարվա բուլղարական վեպը[6]։ Սիրում է լսել դասական երաժշտություն[7]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lilov, Grigor (2013). Най-богатите българи (1st ed.). Sofia: „Кайлас” ЕООД. ISBN 978-954-92098-9-1.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Strazha.bg
- ↑ Who Is Who: Meglena Kuneva
- ↑ 4,0 4,1 Lilov, 2013, էջ 65
- ↑ European Commission press release: President Barroso presents the Commissioner designate for Bulgaria (2006-10-26; reference IP/06/1485)(չաշխատող հղում)
- ↑ «2008 VICK PRIZE JURY:EUROPEAN COMMISSIONER, PROFESSORS AND A FILM DIRECTOR». Արխիվացված է օրիգինալից 2023-03-27-ին. Վերցված է 2017-01-14-ին.
- ↑ Lilov, 2013, էջ 64
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող Նոր պաշտոն |
Բուլղարացի եվրոպական հանձնակատար Մեգլենա Կունևա 2007-2010 |
Հաջորդող Կրիստալինա Գեորգիևա |
Նախորդող Մարկոս Կիպրիանու |
Առողջապահության և սննդի անվտանգության եվրոպական հանձնակատար Մեգլենա Կունևա 1996-1998 |
Հաջորդող Ջոն Դալի |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգլենա Կունևա» հոդվածին։ |
|
- Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 22 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սոֆիա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բուլղարացի իրավաբաններ
- Բուլղարացի պետական գործիչներ
- Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորներ
- Բուլղարիայի նախարարներ
- Բուլղարիայի քաղաքական գործիչներ
- Եվրոպական միության դեսպաններ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ