Մաքքուորի (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքքուորի
Տեսակկղզի
Երկիր Ավստրալիա
Երկարություն34 կմ
Լայնություն5 կմ
Մակերես128
Բնակչություն20 մարդ
ՀայտնաբերողFrederick Hasselborough?
Անվանված էLachlan Macquarie?
Քարտեզ
Քարտեզ
Կղզու երկրաբանական քարտեզ

Մաքքուորի (անգլ.՝ Macquarie)՝ կղզի Խաղաղ օվկիանոսի հարավային մասում (Թասմանիա կղզուց մոտավորապես 1,5 հազար կիլոմետր հարավ-արևելք)։ Մաքքուորի կղզին պատկանում է Ավստրալիային և մտնում է Թասմանիա նահանգի կազմի մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը կազմում է մոտ 128 կմ2, առավելագույն բարձրությունը ծովի մակարդակից՝ 420 մ։ Կղզու վրա է գտնվում Ավստրալիայի ամենահարավային կետը։

Մաքքուորիի մոտակայքում է գտնվում ոչ մեծ կղզիախումբ՝ Բիշոփ էնդ Քլերքի կղզիները։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու կլիման խոնավ մերձանտարկտիկյան է՝ ուժեղ քամիներով։ Միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է +3,4 °С-ից մինչև +7,1 °C (տարեկան միջին ջերմաստիճանը՝ +4,9 °C)։ Տարվա ընթացքում տեղումների քանակը կազմում է 912 մմ՝ հիմնականում մանրամաղ անձրևի տեսքով[1]։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Կենդանական և բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինգվինների գաղութ Մաքքուորի կղզում

Բուսական աշխարհը ներկայացված է հիմնականում խոտաբույսերով։ Հազվադեպ հանդիպում է մերձանտարկտիկյան կղզիների համար էնդեմիկ համարվող Մաքքուորիի կաղամբը (Stilbocarpa polaris)։

Կղզու հյուսիսային մասը հավաքատեղի է ծովափղերի համար։ Առափնյա մասերում կան կայսերական պինգվինի (Aptenodytes patagonicus), աչքավոր պինգվինի (Spheniscus demersus), պապուական պինգվինի (Pygoscelis papua) և էնդեմիկ Մաքքուորիի պինգվինի գաղութներ։ Կղզամերձ ջրերում առկա են կետերի մի քանի տեսակներ և աճում են գորշ ջրիմուռներ (Lessonia spp.)։

Կղզին բնակեցված է թռչուններով։ Մինչև 1890 թվականը կղզում կար էնդեմիկ թռչկոտող Մաքքուորիի թութակը, որն անհետացավ, երբ կղզում հայտնվեցին առաջին կատուները։ Տարածված են նաև ալբատրոսներ։

Մարդկանց միջոցով կղզի է ներմուծվել կատուներ և ճագարներ։ 2002 թվականին հայտարարվեց, որ կղզում կատուներ այլևս չեն մնացել, իսկ ճագարները թվաքանակը հասնում է մոտ 100 հազարի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է 1810 թվականին առագաստանավի նավապետ Ֆրեդերիկ Հասսելբորոյի կողմից։ Անվանվել է այդ ժամանակվա Նոր Հարավային Ուելսի նահանգապետ Լաքլան Մաքքուորիի պատվին։

1820 թվականի նոյեմբերի 17-ին (29) Մաքքուորի են այցելել առաջին ռուսական անտարկտիկական արշավախմբի նավերը՝ Ֆ․ Ֆ․ Բելինսհաուզենի ղեկավարությամբ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում մշտական բնակչություն առկա չէ, սակայն գիտնականները հաճախ են լինում այստեղ։ Կղզում նաև կա ավստրալիական Մաքքուորի Այլենդ կայանը, որտեղ կախված տարվա եղանակից կարող են լինել 25-ից 40 աշխատակից։

Համաշխարհային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին հայտարարվել է որպես արգելոց, իսկ 1977 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում որպես կարևորագույն երկրաբանական նշանակության վայր[2][3]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. klimadiagramme.de. Остров Маккуори
  2. Parks & Wildlife Service - History of the Reserve Արխիվացված 14 Մարտ 2011 Wayback Machine. Parks.tas.gov.au (24 June 2013). Retrieved 16 July 2013.
  3. «Macquarie Island». World Heritage List. UNESCO. 1997. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]



Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքքուորի (կղզի)» հոդվածին։