Մաքքուորի (կղզի)
Տեսակ | կղզի |
---|---|
Երկիր | ![]() |
Երկարություն | 34 կմ |
Լայնություն | 5 կմ |
Մակերես | 128 |
Բնակչություն | 20 մարդ |
Հայտնաբերող | Frederick Hasselborough? |
Անվանված է | Lachlan Macquarie? |
![]() | |
![]() | |

Մաքքուորի (անգլ.՝ Macquarie)՝ կղզի Խաղաղ օվկիանոսի հարավային մասում (Թասմանիա կղզուց մոտավորապես 1,5 հազար կիլոմետր հարավ-արևելք)։ Մաքքուորի կղզին պատկանում է Ավստրալիային և մտնում է Թասմանիա նահանգի կազմի մեջ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակերեսը կազմում է մոտ 128 կմ2, առավելագույն բարձրությունը ծովի մակարդակից՝ 420 մ։ Կղզու վրա է գտնվում Ավստրալիայի ամենահարավային կետը։
Մաքքուորիի մոտակայքում է գտնվում ոչ մեծ կղզիախումբ՝ Բիշոփ էնդ Քլերքի կղզիները։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու կլիման խոնավ մերձանտարկտիկյան է՝ ուժեղ քամիներով։ Միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է +3,4 °С-ից մինչև +7,1 °C (տարեկան միջին ջերմաստիճանը՝ +4,9 °C)։ Տարվա ընթացքում տեղումների քանակը կազմում է 912 մմ՝ հիմնականում մանրամաղ անձրևի տեսքով[1]։
![]() | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ |
Կենդանական և բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուսական աշխարհը ներկայացված է հիմնականում խոտաբույսերով։ Հազվադեպ հանդիպում է մերձանտարկտիկյան կղզիների համար էնդեմիկ համարվող Մաքքուորիի կաղամբը (Stilbocarpa polaris)։
Կղզու հյուսիսային մասը հավաքատեղի է ծովափղերի համար։ Առափնյա մասերում կան կայսերական պինգվինի (Aptenodytes patagonicus), աչքավոր պինգվինի (Spheniscus demersus), պապուական պինգվինի (Pygoscelis papua) և էնդեմիկ Մաքքուորիի պինգվինի գաղութներ։ Կղզամերձ ջրերում առկա են կետերի մի քանի տեսակներ և աճում են գորշ ջրիմուռներ (Lessonia spp.)։
Կղզին բնակեցված է թռչուններով։ Մինչև 1890 թվականը կղզում կար էնդեմիկ թռչկոտող Մաքքուորիի թութակը, որն անհետացավ, երբ կղզում հայտնվեցին առաջին կատուները։ Տարածված են նաև ալբատրոսներ։
Մարդկանց միջոցով կղզի է ներմուծվել կատուներ և ճագարներ։ 2002 թվականին հայտարարվեց, որ կղզում կատուներ այլևս չեն մնացել, իսկ ճագարները թվաքանակը հասնում է մոտ 100 հազարի։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնաբերվել է 1810 թվականին առագաստանավի նավապետ Ֆրեդերիկ Հասսելբորոյի կողմից։ Անվանվել է այդ ժամանակվա Նոր Հարավային Ուելսի նահանգապետ Լաքլան Մաքքուորիի պատվին։
1820 թվականի նոյեմբերի 17-ին (29) Մաքքուորի են այցելել առաջին ռուսական անտարկտիկական արշավախմբի նավերը՝ Ֆ․ Ֆ․ Բելինսհաուզենի ղեկավարությամբ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզում մշտական բնակչություն առկա չէ, սակայն գիտնականները հաճախ են լինում այստեղ։ Կղզում նաև կա ավստրալիական Մաքքուորի Այլենդ կայանը, որտեղ կախված տարվա եղանակից կարող են լինել 25-ից 40 աշխատակից։
Համաշխարհային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականին հայտարարվել է որպես արգելոց, իսկ 1977 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում որպես կարևորագույն երկրաբանական նշանակության վայր[2][3]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ klimadiagramme.de. Остров Маккуори
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝parks%tas%gov%au
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Macquarie Island»։ World Heritage List։ UNESCO։ 1997։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 21, 2016-ին։ Վերցված է հուլիսի 8, 2016
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդիաֆայլեր Category:Macquarie Island թեմայով Վիքիպահեստում:
- Веб-камера на станции Маккуори
- «Остров Маккуори»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-27-ին
- «О Маккуори»։ Արխիվացված է օրիգինալից 2006-08-19-ին։ Վերցված է 2007-02-08
- Артём Тунцов. Кролики отомстили и съели пол-острова // Газета.Ru, 13.01.2009.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |