Մաքս Մաքսուդյանը ծնվել է Իզմիրում։ 12 տարեկանում ծնողների հետ արտագաղթել է Ֆրանսիա։ 1904 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը, աշակերտել «Կոմեդի ֆրանսեզ» նշանավոր դերասան Սիլվենին։ Տրիպուլեի (Վիկտոր Հյուգոյի «Արքայն զբոսնու») մենախոսության համար արժանացել է ողբերգության առաջին մրցանակին։ Դերասանի արվեստին բնորոշ է եղել ողբերգական խաղաոճը, ներքին մեծ թափը, հստակ առոգանությունը, շարժուձևի ներդաշնակությունը, անկեղծ կատարումը, որոնց շնորհիվ էլ ընդունվել է Փարիզի «Օդեոն» ազգային թատրոն, հանդես եկել Մոլիերի «Ագահ», «Տարտյուֆ» և այլ պիեսներում։ Խաղացել է Սառա Բեռնարի խմբում՝ կատարելով գլխավոր դերեր, շրջագայել Եվրոպայում, Ամերիկայում (1911)[2]։
1912-1949 թվականներին նկարահանվել է մի քանի տասնյակ կինոնկարներում[3]`
«Ադրիենա Լեկուվրյոր»
«Էլիզաբեթ, Անգլիայի թագուհին» (Սառա Բեռնարի մասնակցությամբ, 1913)