Jump to content

Մաքսիմ Ուերտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Ուերտա
իսպ.՝ Máximo Huerta
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1971(1971-01-26)[1] (53 տարեկան)
ԾննդավայրUtiel
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունCEU San Pablo University?
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ, հեռուստահաղորդավար, գրող և մանկագիր
ԱշխատավայրGovernment of Spain?[2]
Զբաղեցրած պաշտոններMinister of Culture and Sport?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAcademy of Television and Audiovisual Arts and Sciences of Spain?
Կայքmaximhuerta.com
 Màxim Huerta Վիքիպահեստում

Մաքսիմ Ուերտա Էռնանդես (իսպ.՝ Màxim Huerta Hernández հունվարի 26, 1971(1971-01-26)[1], Utiel), իսպանացի լրագրող և բանաստեղծ։ 2018 թվականի հունիսին մեկ շաբաթ ժամկետով զբաղեցրել Է Իսպանիայի մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը Պեդրո Սանչեսի կառավարությունում։ Հրաժարական է տվել նրա՝ հարկերից խուսափելու մասին տեղեկատվություն հրապարակումից հետո։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Ուերտան եղել է լրատվամիջոցների ոլորտի դիպլոմավորված մասնագետ, Վալենսիայի Սուրբ Պողոս համալսարանի շրջանավարտ, հրատարակչական գործում գրաֆիկական դիզայնի և նկարազարդումների ոլորտում բիզնես կառավարման մագիստրոս։ Իսպանիայի հեռուստատեսային գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։

Նա պրոֆեսիոնալ գործունեություն սկսել է հայրենի Ութիլում ռադիոյում և մամուլում։ 1997 թվականին նա աշխատանքի է անցել հեռուստատեսությունում՝ Canal Nou մարզային հեռուստաալիքում, որտեղ վարել և խմբագրել է տեղեկատվական ծրագրերը։ 2000 թվականին աշխատանքի է անցել Telecinco հեռուստաալիքում, նախ Վալենսիայում, ապա՝ Մադրիդի կենտրոնական տեղեկատվական խմբագրությունում։ 2005 թվականին աշխատանքի է անցել առավոտյան ծրագրի վարող Անա Ռոզա Քվինտանայի թիմում, որտեղ մինչև 2015 թվականը մասնագիտացել է աշխարհիկ կյանքի նորությունների մեջ։ Միաժամանակ աշխատել է ռադիոյում և զբաղվել է գրական գործունեությամբ։ Յոթ վեպերի հեղինակ է և Գարնանային մրցանակի դափնեկիր՝ 2014 թվականի լավագույն սիրավեպի համար։ Նա չի թաքցրել իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը[3][4]։

2018 թվականի հունիսի 7-ին Մաքսիմ Ուերտան Պեդրո Սանչեսի կառավարությունում նշանակվել է Իսպանիայի մշակույթի և սպորտի նախարար։ Մեկ շաբաթ անց նա հրաժարական է տվել հարկային մեքենայությունների մեղադրանքների պատճառով՝ դրանով իսկ ռեկորդ սահմանելով դեմոկրատական Իսպանիայում նախարարի պաշտոնավարության ամենակարճ ցուցանիշով։ Հայտնի է դարձել, որ իր հիմնադրած ընկերության միջոցով խուսափել է ավելի քան 218 հազար եվրոյի չափով հարկերից։ Մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում Ուերտային փոխարինել է Խոսե Գիրաոն, որը 1994-2001 թվականներին եղել է Ռեյնա Սոֆիա թանգարանի տնօրենը։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Ուերտա» հոդվածին։