Մաքսիմ Մեհմեդը մեծացել է Հյուսիսային Հեսսենում։ Նա իր թուրքական ազգանունն ստացել է Ղրիմի թաթար պապիկից։ Դերասանական առաջին քայլերը կատարել է իր մոր մոտ՝ տիկնիկային թատրոնում, ապա դպրոցի թատրոնում և որոշակի դերեր թատերախմբերում։ Առաջին անգամ թատրոնում սովորել է Բեռլինում։ 25 տարեկանում նա որոշել է սովորել դերասանական վարպետություն, գիտական աստիճանով Պոտսդամում ավարտել է «Կորնադ Վոլֆ» ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության բաժինը[4]։ 2005 թվականին նա հանդես է գալիս Լենդեր Հաուսմանի «NVA» ռազմական կատակերգությունում։ 2008 թվականին նա խաղացել է իր առաջին գլխավոր դերը «Միսն իմ բանջարեղենն է» ֆիլմում, որը ներկայացնում է գրող և երաժիշտ Հայնց Ստրուկի ինքնակենսագրությունը։