Մաքսակետ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսակետ
ռուս.՝ Таможня
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդետեկտիվ ֆիլմ
Թվական1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Մուրատով
Սցենարի հեղինակVolodymyr Mazur?
ԴերակատարներՄիխայիլ Բոյարսկի, Վալենտին Գաֆտ և Վադիմ Յակովլև
ՕպերատորՎլադիմիր Վասիլև
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն78 րոպե

«Մաքսակետ» (ռուս.՝ «Таможня»), 1982 թվականի խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական կինոնկար, որը բեմադրել է ռեժիսոր Ալեքսանդր Մուրատովը «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1982 թվականի նոյեմբերի 9-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավով ոսկե մետաղադրամներ տեղափոխող (գրպաններով հատուկ գոտում) մաքսանենգը (Վադիմ Յակովլև) գաղտնի բեռը տեսած մոտորիստին նետում է ջուրը։ Լենինգրադի նավահանգստում սկսնակ մաքսավորն (Միխայիլ Բոյարսկի) ուղարկվում է այդ նավի զննմանը։ Նավի բժիշկը (Վլադիմիր Երյոմին), որը մաքսավորի դպրոցական ընկերն է, մաքսակետն անցնում է առանց ստուգման, ինչից էլ օգտվում է մաքսանենգը՝ նրա պայուսակի մեջ դնելով մետաղադրամներով գոտին։ Այնուհետև մաքսանենգը գնում է բժշկի մոտ, վերցնում գոտին և տալիս նրան 5 հազար ռուբլի։ Երիտասարդ բժիշկը դժգոհում է, իսկ ավելի ուշ գնում է մաքսանենգի ամառանոց, որտեղ սպանում է նրան։ Մաքսանենգի հանցակիցը որոշում է, որ մաքսակետի հետ կապված իրավիճակը խիստ լարված է, և առաջարկում է հերթական երթի ժամանակ ոչինչ չտանել։ Բայց մաքսանենգն իր ծրագիրն է իրականացնում․ նա որոշում է ամբողջ ոսկով փախչել արտասահման։ Երիտասարդ մաքսավորը, որոնելով իր ընկերոջը, դուրս է գալիս մաքսանենգի հետքի վրա և, ի վերջո, նավից դուրս գալու ժամանակ նրան զննելիս բացահայտում է հանցագործին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

դերերում`

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մաքսակետ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Մաքսակետ» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ««Таможня»». Государственный регистр фильмов. Министерство культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.(չաշխատող հղում)
  • «Таможня» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
  • «Մաքսակետ» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում