Մարտին Քրիմփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտին Քրիմփ
Martin Crimp.jpg
Ծնվել էփետրվարի 14, 1956(1956-02-14)[1][2] (65 տարեկան)
ԾննդավայրԴարթֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան, դրամատուրգ, լիբրետիստ, սցենարիստ, հեղինակ, թարգմանիչ և կոմպոզիտոր
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍուրբ Եկատերինայի քոլեջ և Pocklington School?

Մարտին Քրիմփ (անգլ.՝ Martin Andrew Crimp, փետրվարի 14, 1956(1956-02-14)[1][2], Դարթֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դրամատուրգ և թարգմանիչ, «հետդրամատիկական թատրոնի» ամենաշատ պահանջված հեղինակներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է երկաթուղային ինժեների ընտանիքում։ Սովորել է Լոնդոնի և Յորքշիրի քոլեջներում։ 1978 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանը, որտեղ ուսանողական բեմում բեմադրվել է նրա «Զնգոց» (անգլ.` Clang) պիեսը։ Այնուհետև նրա պիեսներն սկսել է բեմադրել Ռիչմոնդի Orange Tree Theatre-ը, իսկ 1990 թվականից` Ռոյալ Կորտ մայրաքաղաքային թատրոնը, որտեղ նա 1997 թվականին դարձել է հրավիրված դրամատուրգ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիմպի պիեսները, որոնց հիմքում, որպես կանոն, բռնության գործողություններ են, հաճախ դասվում են «թատրոնը` ուղիղ դեմքին» (անգլ.՝ in-yer-face-theatre) ազդեցիկ ուղղությանը, չնայած որ ինքը` հեղինակը համաձայն չէ այս սահմանման հետ[3]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրային խաղեր/ Love Games (բեմադրվել է 1982 թվականին, համահեղինակությամբ)
  • Ապրող մնացորդներ/ Living Remains (1982)
  • Չորս անգամ փորձված գործողություններ/ Four Attempted Acts (1984)
  • Մահն արհամարհող գործողությունների բազմազանությունը/A Variety of Death-Defying Acts (1985)
  • Definitely the Bahamas, A Kind of Arden, The Spanish Girls (1987)
  • Dealing with Clair (1988)
  • Կրկնություններով պիես/ Play with Repeats (1989)
  • Ոչ ոք չի տեսնում տեսագրումը/ No One Sees the Video (1990)
  • Ուշադրության արժանանալով/ Getting Attention (1991)
  • Պայմանագիրը/ The Treatment (1993)
  • Փորձեր նրա կյանքում/ Attempts on Her Life (1997)
  • Գյուղը/ The Country (2000)
  • Դեմքով պատին/ Face to the Wall (2002)
  • Դաժան և նուրբ/ Cruel and Tender (2004)
  • Ավելի քիչ ծայրահեղություններ/Fewer Emergencies (2005)
  • Քաղաք/ The City (2008)
  • Պայմանագիրը/ The Treatment (2017)[4]
  • Երբ մենք բավականաչափ տանջել ենք իրար. Սամուել Ռիչարդսոնի Պամելայի 12 տարբերակ/ When We Have Sufficiently Tortured Each Other: 12 Variations on Samuel Richardson’s Pamela (2019)[5]

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիմփի դրամաներն ակտիվորեն թարգմանվում են ֆրանսերեն, գերմաներեն, հոլանդերեն և այլ լեզուներով, դրանք բեմադրվում են աշխարհի շատ բեմերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Harriet Devine Looking Back 2006
  4. «The Treatment»։ Almeida Theatre (անգլերեն)։ Վերցված է 2019-01-23 
  5. «When We Have Sufficiently Tortured Each Other»։ National Theatre։ Վերցված է նոյեմբերի 23, 2018 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sierz A. The theatre of Martin Crimp, Methuen, 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]