Մարտին Թովմասյան
Մարտին Թովմասյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 5, 1925 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 16, 2008 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1949) և Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1955) |
Աշխատավայր | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան և Երևաննախագիծ |
Պարգևներ |
Մարտին Լևոնի Թովմասյան (մարտի 5, 1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 16, 2008, Երևան, Հայաստան), ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2007)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1949 թվականին ավարտել է Բաքվի ինդուստրիալ և 1955 թվականին՝ Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտները։ 1970 թվականից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (պրոֆեսոր՝ 2002 թվականից)։ 1955-1969 թվականներին աշխատել է Բաքվի նախագծային կազմակերպություններում, 1969-1989 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության, ապա՝ գլխավոր հատակագծի արվեստանոցների ղեկավար, 1989-1993 թվականներին՝ փոխտնօրեն։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
1950 թվականից Մարտին Թովմասյանի նախագծերով Բաքվում իրականացվել են բնակելի տներ, «Կանաչ թատրոնը» (1962), Նավթագործների պողոտայի կառուցապատումը (1964), հյուրանոցային համալիր «Նեֆտյանիե կամնի»-ում (1964-1968), Նախիջևանում՝ արվեստի թանգարան (1960) և այլն, Երևանում՝ Հարավ-արևմտյան (1970-1975), Արևմտյան (1974, նաև՝ Ա-1, Ա-2, Ա-3 միկրոշրջանների կառուցապատումը), Նուբարաշենի գլխավոր (1983) հատակագիծը, Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի վարչական շենքը (1985), Գյումրու № 58 թաղամասի կառուցապատումը (1990), Ստեփանակերտի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը (1990) և այլն։
Համահեղինակ է «Խորհրդային Հայաստանի ճարտարապետությունը» մենագրության (ռուսերեն, 1986)[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տարվա լավագույն նախագիծ» համամիութ. ստուգատեսի դափնեկիր, 1983 թ.
- ԽՍՀՄ ճարտարապետների միության ոսկե մեդալ (1984 թ., Արևելյան Հայաստանի միացումը Ոուսաստանին 150-ամյակի համալիրի մրցութային նախագծի համար)
- ՀՀ վաստակավոր ճարտարապետ, 2007 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005