Մարո Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարո Թումանյան
Ծնվել էօգոստոսի 31, 1880(1880-08-31) (139 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Մարո Ավետիսի Թումանյան (օգոստոսի 31, 1880, Սղնախ (այժմ՝ Վրաստան-ում)), հեղափոխական, կուսակցական աշխատող։ 1896-1905 թվականներին եղել է հնչակյան կուսակցության անդամ։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

1900 թվականին տեղափոխվել է Տաշքենդ, ուր հիմնել է հեղափոխականներին օգնող կանանց խմբակ։ 1906 թվականին աշխատել է «Կայծ», «Նոր խոսք» բոլշևիկյան թերթերի խմբագրություններում, 1914-1917 թվականներին՝ Բաքվի սպառողական կոոպերացիայում, ուր և կատարել է Բաքվի կոմիտեի հանձնարարությունները։ Կոմունայի ծանր օրերին ընկերների հետ Մոսկվայից զենք և զինամթերք է հասցրել Բաքու։ 1920 թվականի դեկտեմբերին աշխատանքի է ուղարկվել Խորհրդային Հայաստան։ 1921-1927 թվականներին աշխատել է ՀԿ(բ) կ Կենտկոմի կինբաժնում, 1927-1931 թվականներին՝ էլեկտրաքիմիական տրեստում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 236 CC-BY-SA-icon-80x15.png