Jump to content

Մարոշ Շեֆչովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարոշ Շեֆչովիչ
 
Կուսակցություն՝ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն և Direction – Social Democracy?
Կրթություն՝ University of Economics in Bratislava?, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Կոմենսկու անվան համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 24, 1966(1966-07-24)[1][2] (58 տարեկան)
Ծննդավայր Բրատիսլավա, Չեխոսլովակիա
Քաղաքացիություն  Սլովակիա
 
Պարգևներ
Իշխան Յարոսլավ Իմաստունի II աստիճանի շքանշան և Gratitude Medal[3][4]

Մարոշ Շեֆչովիչ (սլովակ.՝ Maroš Šefčovič, հուլիսի 24, 1966(1966-07-24)[1][2], Բրատիսլավա, Չեխոսլովակիա), Չեխոսլովակիայի և Սլովակիայի դիվանագետ, Սլովակիայի և եվրոպական քաղաքական գործիչ։ 2010 թվականից՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալ և հակասահմանադրական հարաբերությունների և վարչակազմի եվրոպական հանձնակատար, 2009-2010 թվականներին՝ կրթության, ուսուցման, մշակույթի և երիտասարդության հարցերով եվրոպական հանձնակատար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանում (1984-1985), անցել է ամբողջական դասընթաց (1985-1990) և ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը՝ Միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ։ Բրատիսլավայի Կոմենսկու համալսարանում գիտական աստիճաններ է ստացել․ իրավունքից՝ JUDr (1990) և միջազգային և Եվրոպական իրավունքի գծով՝ PhD (2000)։

Եղել է Չեխոսլովակիայի փոխարտգործնախարարի խորհրդական, 1992 թվականին դարձել է Հարարեում Չեխոսլովակիայի դեսպանատան (Զիմբաբվե) քարտուղար և հյուպատոս, ավելի ուշ՝ Օտտավայում Սլովակիայի դեսպանատանը (Կանադա)։ 1995 թվականից աշխատում է Սլովակիայի ԱԳՆ-ում՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների գծով։ 1998 թվականին նա դարձավ արտաքին գործերի նախարարի կաբինետի ղեկավարը, ապա նշանակվեց դեսպան Թել Ավիվում (Իսրայել

2004 թվականին դառնում է Եվրոպական միությունում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ։ 2009 թվականի հոկտեմբերի 1-ից Յան Ֆիգելին փոխարինում է որպես կրթության, ուսուցման, մշակույթի և երիտասարդության եվրահանձնակատար (Սլովակիայից)։ Եվրոպական երկրորդ հանձնաժողովում Բարոզուն զբաղեցնում է Եվրահանձնաժողովի փոխնախագահի և միջինստիտուցիոնալ հարաբերությունների և վարչակազմի հարցերով Եվրոպական հանձնակատարի պաշտոնները։

2014 թվականի նոյեմբերի 1-ից Յունկերի հանձնաժողովում էներգետիկայի հարցերով նախագահի տեղակալ և եվրահանձնակատար։

2019 թվականին Սլովակիայի նախագահական ընտրություններում պարտվել է Երկրորդ փուլում[5]։

Շեֆչովիչը ամուսնացած է և ունի 3 երեխա։

  • Իշխան Յարոսլավ Իմաստունի 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա, 2020 թվականի օգոստոսի 22)[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]