Մարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարո
Նաև հայտնի է որպեսMaro
Ծնվել էհոկտեմբերի 30, 1994(1994-10-30) (29 տարեկան)
Լիսաբոն, Պորտուգալիա
Երկիր Պորտուգալիա
Մասնագիտություներգչուհի և կոմպոզիտոր
 Maro (singer) Վիքիպահեստում

Մարիանա Բրիտո դա Կրուշ Ֆորժաշ Սեկկա (պորտ.՝ Mariana Brito da Cruz Forjaz Secca; հոկտեմբերի 30, 1994(1994-10-30), Լիսաբոն, Պորտուգալիա), առավել հայտնի որպես Մարո, պորտուգալացի երգչուհի և երգահան։ Festival da Canção 2022 թվականի հաղթող, Պորտուգալիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում՝ «Saudade, saudade» երգով[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լիսաբոնում Ժոաո Բաստա Ֆորգես Սեկկայի և Քրիստինա Իզաբել Կապելլո դա Կրուշի ընտանիքում[3]։ Երաժշտությամբ զբաղվում է 4 տարեկանից։ Ի սկզբանե ցանկացել է անասնաբույժ դառնալ, բայց ընտրել է երաժշտությունը։ Սովորել է Բերքլիի երաժշտական քոլեջում և տեղափոխվել Լոս Անջելես, որտեղ սկսել է իր երաժշտական կարիերան[4]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Մարոն թողարկել է 5 ալբոմ և մեկ մինի ալբոմ, որոնք գրավել են անգլիացի երգիչ Ջեյքոբ Քոլլիերի ուշադրությունը, որը Մարոյին հրավիրել է մասնակցելու իր «Djesse Vol.2» ալբոմի ձայնագրմանը»։ Երգչուհին հրավիրվել է Ջեյքոբի թիմ՝ իր միջազգային շրջագայությանը մասնակցելու համար[5]։ Միևնույն ժամանակ, Մարոն սկսել է համագործակցել Քուինսի Ջոնսի հետ։ Համագործակցությունը շարունակվում է նաև ներկայումս։

2022 թվականին երգչուհին թողարկել է իր վեցերորդ ստուդիական ալբոմը՝ «Can you see me?», որում ընդգրկված էին «Saudade, saudade», «am I not be now» և «we’ve been loving in silence» սինգլները։

Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունվարի 21-ին հայտարարվել է, Մարոյի մասնակցությունը Festival RTP da Canção-ի 56-րդ թողարկմանը, երաժշտական մրցույթ, որի նպատակն է ընտրել այն արտիստին, որը կներկայացնի Պորտուգալիան Եվրատեսիլ երգի մրցույթում։ Մարոն հանդես է եկել «saudade, saudade» երգով[6]։ Երգչուհին հաղթել է և ժյուրիի, և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, ինչի արդյունքում Մարոն դարձել է Պորտուգալիայի ներկայացուցիչը Թուրինում կայացած Եվրատեսիլ 2022 մրցույթում[7]։ Մարոն ելույթ է ունեցել մայիսի 10-ին՝ առաջին կիսաեզրափակչում և անցել եզրափակիչ[8], եզրափակչում՝ մայիսի 14-ին զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[9]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Maro, vol. 1 (2018)
  • Maro, vol. 2 (2018)
  • Maro, vol. 3 (2018)
  • Maro & Manel (Մանուել Ռոչայի մասնակցությամբ) (2018)
  • It's OK (2018)
  • Can You See Me? (2022)
  • hortelã (2023)

Մինի-ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pirilampo (2021)
  • MARO ilumina Sonastério (2022)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Լավագույն դիրքը Ալբոմ
POR[10] ISL[11] IRE[12] LTU[13] NLD[14] SWE[15] SUI[16]
«Midnight Purple» 2019 Ոչ ալբոմային
«Why»
«What Difference Will It Make»
«Mi condena» 2020
«Tempo» 2021
«I See It Coming»
«Saudade, saudade» 2022 3 13 93 3 6 68 79
«Am I Not Enough for Now?» can you see me?
«We've Been Loving in Silence»
«It Keeps on Raining»
«Like We're Wired»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MARO wins 'Festival da Canção': will represent Portugal in Turin 🇵🇹». Eurovision.tv. 2022 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  2. «Maro wins Festival da Canção 2022 with "saudade, saudade"». 2022 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  3. «Mariana Brito da Cruz Forjaz Secca». geneall.net. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
  4. ArticlesNews·. «MARO». Portuguese Soul Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  5. «MARO - Wasserman Music». artists.teamwass.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  6. Neil Farren (2022 թ․ հունվարի 21). «🇵🇹 Portugal: Festival da Canção 2022 Entries Released». Eurovoix (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  7. «Portugal: Maro wins Festival da Canção 2022 – To Eurovision with "Saudade, saudade"». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2022 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  8. Rádio Comercial. «MARO na final da Eurovisão». Rádio Comercial (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  9. «Евровидение-2022 финал: кто победил, полные результаты и места - 14 мая 2022 - Sport24». sport24.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  10. «Maro [PT] - Saudade, saudade (song)». Associação Fonográfica Portuguesa. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  11. «Streymi, spilun og sala viku 20 – Listarnir gilda til 28. maí 2022» (իսլանդերեն). Plötutíðindi. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  12. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  13. «2022 20-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2022 թ․ մայիսի 20. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.
  14. «Dutch Single Tip 21/05/2022». dutchcharts.nl (հոլանդերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.
  15. «Veckolista Singlar, vecka 20». Sverigetopplistan. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.
  16. «Maro [PT] – Saudade, saudade». Swiss Hitparade. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարո» հոդվածին։