Jump to content

Մարկ Վոլոսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Վոլոսով
Ծնվել է1895[1]
ԾննդավայրՎիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբեր 1941[2]
Մասնագիտությունգրող և թարգմանիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Մարկ Գրիգորևիչ Վոլոսով (ռուս.՝ Марк Григорьевич Волосов, 1895[1], Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբեր 1941[2]), խորհրդային թարգմանիչ, Գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Վոլոսովը ծնվել է Վիտեբսկի նահանգում 1895 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ, ցուցաբերած խիզախության համար երկու անգամ պարգևատրվել է Գեորգիևյան խաչով։ Հայտնվել է գերմանական գերության մեջ,որտեղից փախել է։ Հասել է Նորվեգիա, որտեղից մեկնել է Ամերիկա։ Մի քանի տարի աշխատել է որպես նավաստի, մինչև 1923 թվականին վերադարձել է Ռուսաստան[3]։

Անգլերենի իմացությունը նրան թույլ է տվել զբաղվել գեղարվեստական գրականության թարգմանությամբ։ Նրա օգնությամբ խորհրդային ընթերցողները ծանոթացել են այնպիսի հեղինակների հետ, ինչպիսիք են Թեոդոր Դրայզերը, Մայքլ Գոլդը, Գրեյս Լամպկինը, Էրսկին Կոլդուելը[4]։ Չնայած ժողովրդականությանը՝ Վոլոսովի թարգմանությունները երբեմն գնահատվել են որպես անփույթ[5]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Մարկ Վոլոսովը, որն այդ ժամանակ ապրում էր Մոսկվայում, գրանցվել է աշխարհազորայինների կազմում և ծառայության է զորակոչվել 1941 թվականի հուլիսին[6]։ Նա հայտնվել է Գրողների վաշտում, որտեղ անցկացրել է ծառայության առաջին ամիսները, իսկ այնուհետեւ տեղափոխվել է սանիտարական մաս՝ դրամատուրգ Մարկ Տրիգերի ղեկավարությամբ[3]։ Սեպտեմբերի վերջին նրա հետ գրավոր կապը դադարել է, հետագայում նա ճանաչվել է անհետ կորած[7]։ Ամենայն հավանականությամբ, զոհվել է 1941 թվականի հոկտեմբերին Վյազմայի մոտ շրջափակման մեջ[8]։

  • Էսֆիր Մաքսիմովնա Վոլոսովա, կինը,
  • Վլադիմիր Մարկովիչ Վոլոսով (1928-2010), որդին[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.litagent.ru/clients/author/14
  2. 2,0 2,1 2,2 http://www.obd-memorial.ru/html/info.htm?id=76340008
  3. 3,0 3,1 Рунин Б. Писательская рота // Новый мир : журнал. — 1985. — № 3.
  4. «Волосов, Марк Григорьевич (1895-1941) Переводчик». Электронный каталог РНБ.
  5. Елистратова Е. Повседневная трагедия американского фермерства // Художественная литература. — 1935. — № 2. — С. 46—47.
  6. «Волосов Марк Григорьевич». ОБД «Мемориал».
  7. «Волосов Марк Григорьевич». ОБД «Мемориал».
  8. «Волосов Марк Григорьевич». Журнал «Лексикон». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  9. Странники войны: Воспоминания детей писателей. 1941-1944 / Составитель Наталья Громова. — 2015. — ISBN 9785457248595