Մարկո Սիմիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկո Սիմիչ
Քաղաքացիությունը  Սերբիա և  Չեռնոգորիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 16, 1987(1987-06-16)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, ՀՍՖՀ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2007 Բուլղարիա Սպարտակ (Վառնա) 0 (0)
2007 Սերբիա Ռադնիչկի 11 (0)
2008 Սերբիա Մլադենովաց 12 (1)
2008—2009 Հունգարիա Հոնվեդ 3 (0)
2009—2010 Սերբիա Բեժանիա 25 (4)
2010—2011 Սերբիա Յագոդինա 12 (1)
2011—2013 Բելառուս ԲԱՏԷ 48 (5)
2013—2016 Թուրքիա Կազերիսպոր 75 (4)
2016 Իսրայել Հապոել (Թել Ավիվ) 6 (0)
2017 Ռուսաստան Ռոստով 7 (0)
2017—մ․հ․ Ուզբեկստան Պախտակոր 32 (4)
Ազգային հավաքական
2013— Չեռնոգորիա Չեռնոգորիա 27 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 16.08.2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 16.08.2018

Մարկո Սիմիչ (չեռնոգոր.՝ Марко Симић / Marko Simić, հունիսի 16, 1987(1987-06-16)[1], Բելգրադ, ՀՍՖՀ), չեռնոգորացի ֆուտբոլիստ, «Պախտակոր» ակումբի և Չեռնոգորիայի ազգային հավաքականի պաշտպան[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգրադի «Պարտիզան» ֆուտբոլային դպրոցի սան է, որտեղ սովորել է հինգ տարեկանից[3]։

2008 թվականի կեսերից խաղացել է «Հոնվեդ» ակումբում, բայց առաջնությունում թիմի կազմում անցկացրել է ընդամենը երեք հանդիպում։ 2009 թվականի հունիսին «Հոնվեդը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Մարկոյի հետ[4]։

2011 թվականի հունվարին սկսել է հանդես գալ ԲԱՏԷ ակումբում[5]։ Մասնակցել է Եվրոպայի Լիգայի 2010/11[6] և Չեմպիոնների լիգայի 2011/12 մրցաշրջանին[7] (2 գոլ է խփել «Շտուրմ» ակումբի հետ փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում) և 2012/13 մրցաշրջաններին[8]։ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան Մարկո Սիմիչին ընդգրկել է Բելառուսի 2011 թվականի առաջնության 22 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։

2013-ի հունվարի 17-ին Մարկո Սիմիչը պայմանագիր է կնքել թուրքական էլիտար դիվիզիոնի «Կայզերիսպոր» ակումբի հետ[9]։ Տրանսֆերի գումարը կազմել է 1 միլիոն եվրո[10]։ «Կայզերիսպորի» կազմում Սիմիչը նորամուտը նշել է հունվարի 27-ին՝ Անթալիասպորի դեմ տնային խաղում, որն ավարտվել է տանտերերի՝ 2։0 հաշվով տարած հաղթանակով։ 2016 թվականի հուլիսին Սիմիչը տեղափոխվել է իսրայելական «Հապոել» (Թել Ավիվ), որտեղ անցկացրել է 6 հանդիպում։

2017 թվականի փետրվարին Մարկո Սիմիչը դարձել է ազատ գործակալ, մարտի 14-ին պայմանագիր է կնքել «Ռոստովի» հետ և այնտեղ անցկացրել 7 հանդիպում։

2017 թվականի հունիսին Մարկո Սիմիչը 2,5 տարի ժամկետով պայմանագիր է կնքել Տաշքենդի «Պախտակոր» ակումբի հետ, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ԲԱՏԷ հաջողությունը Եվրոպայի առաջնությունում և պաշտպանի հիանալի խաղը թույլ են տվել Սիմիչին հրավիրվել Սերբիայի հավաքական՝ մասնակցելու Եվրո-2012-ի ընտրական փուլի՝ Իտալիայի և Սլովենիայի հավաքականների դեմ խաղերին, այնուամենայնիվ, այդ խաղերի ընթացքում պաշտպանը մնացել է պահուստային նստարանին և այդպես էլ չի կատարել նորամուտը հավաքականի կազմում։

2013 թվականի օգոստոսին Մարկո Սիմիչը հրավիրվել է Չեռնոգորիայի հավաքական[2]։ Հավաքականի կազմում նորամուտը կատարել է 2013 թվականի օգոստոսի 14-ին Բելառուսի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում[11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԱՏԷ
  • Բելառուսի չեմպիոն (2) – 2011, 2012
  • Բելառուսի Սուպերգավաթի դափնեկիր (1) – 2011

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականի Բելառուսի առաջնության լավագույն պաշտպան

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է[3]։ 2011 թվականի մարտի 14-ին ծնվել է որդին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Николич и Симич включены в заявку сборной Черногории на товарищеский матч с командой Беларуси(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Марко Симич: БАТЭ — это высокий уровень» (ռուսերեն). ФК БАТЭ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 15.3.11-ին.
  4. «Szerződésbontás» (հունգարերեն). honvedfc.hu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 15.3.11-ին.
  5. «БАТЭ подписал сербского защитника Марко Симича». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. «Ֆուտբոլիստի էջը Чемпионат.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  7. «Ֆուտբոլիստի էջը Чемпионат.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  8. «Ֆուտբոլիստի էջը Чемпионат.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  9. «БАТЭ объявил о переходе Симича в «Кайсериспор»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  10. «БАТЭ получил за Симича 1 миллион евро». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  11. Марко Симич: «Получился не лучший дебют в сборной»(չաշխատող հղում)
  12. «БАТЭ обыграл шведский «Гетеборг»» (ռուսերեն). ФК БАТЭ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 15.3.11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Սիմիչ» հոդվածին։