Մարի Նեյրատ
Մարի Նեյրատ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1898[1][2][3][…] Բրաունշվայգ, Գերմանական կայսրություն[1][4] |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1986[1][2][4] (88 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մանկավարժ, հասարակական գիտությունների ոլորտում գիտնական, գրող, գրաֆիկական դիզայներ, նկարազարդող և գծանկարիչ |
Գործունեության ոլորտ | մանկավարժություն[5], հասարակագիտություն[5], ոչ վերբալ հաղորդակցություն[5], pictogram?[5], մանկա-պատանեկան գրականություն[5] և International System of Typographic Picture Education?[5] |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[5][6] և անգլերեն[2] |
Ամուսին(ներ) | Օտտո Նեյրատ |
Մարի Նեյրատ (ծննդյան անունը՝ Ռեյդեմեյստեր, գերմ.՝ Marie Neurath (Reidemeister), մայիսի 27, 1898[1][2][3][…], Բրաունշվայգ, Գերմանական կայսրություն[1][4] - հոկտեմբերի 10, 1986[1][2][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][4]), ինֆոգրաֆիկայի վիեննական մեթոդը (գերմ.՝ Wiener Methode der Bildstatistik) մշակող թիմի անդամ, որը հետագայում վերանվանել է Իզոտիպ (նկարների լեզու)։ Երիտասարդ ընթերցողների համար գրել և ձևավորել է բազմաթիվ գրքեր։
Մաթեմատիկոս Կուրտ Ռեյդեմեյստերի քույրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի Ռեյդեմեյստերը ծնվել է 1898 թվականին Գյոթինգենում։ 1917-1924 թվականներին Գյոթինգենում ուսանել է մաթեմատիկա և ֆիզիկա, 1919 թվականին տեղի նկարչական դպրոցում (գերմ.՝ Kunstschule) անհատական դասընթացներ է անցել։ Նախքան ուսումն ավարտելը հանդիպել է Օտտո Նեյրատին և տեղափոխվել Վիեննա։ 1925 թվականին աշխատել է Վիեննայի սոցիալ-տնտեսական թանգարանում (գերմ.՝ Gesellschafts- und Wirtschaftsmuseum)[7]։ Թանգարանը հիմնադրվել է հանրությանը քաղաքի սոցիալական բարեփոխումների ծրագրին տեղեկացնելու համար։ Թանգարանային այս պաշտոնը դարձավ նրա դիզայներական գործունեության սկիզբը Օտտո Նեյրատի թիմում. խումբը մշակել է սոցիալական տեղեկատվություն պարունակող գրաֆիկական պատկերներ, որը տեղեկատվական դիզայնի ամենավաղ ձևերից է[8][9][10]։
Նեյրատի խմբի հաջորդ կարևոր անդամը գերմանացի մոդեռն նկարիչ Գերդ Արնցն է, որը թիմին միացել է 1928 թվականին։ Մինչև 1934 թվական՝ Վիեննայում կարճատև քաղաքացիական պատերազմը, Մարի Ռեյդեմեյստերն աշխատել է Վիեննայի թանգարանում, այնուհետև ստիպված հեռացել է երկրից Նեյրատի (ակնհայտ սոցիալ-դեմոկրատ) և Արնցի (կապված է եղել ձախ ռադիկալների հետ) հետ։ Նրանք տեղափոխվել են Հաագա[11][9]։
Մինչ Օտտո Նեյրատը հավաքում էր տեղեկատվություն, Արնցը մշակում էր պիկտոգրամներ և գրաֆիկա, իսկ Մարի Ռեյդեմեյստերը հասանելի տեսողական ձևով տվյալները փոխակերպում էր՝ աշխատանքի մեջ ներգրավելով տեխնիկական փորձագետների, գրաֆիկական դիզայներների և թիրախային լսարանին։ Այդ դիրքորոշումը Օտտո Նեյրատն անվանում էր «հանրային խնամակալ»[12]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Otto Neurath (ed. Marie Neurath and Robert S. Cohen), Empiricism and Sociology, Dordrecht։ Reidel, 1973.
- Marie Neurath & Robin Kinross, The transformer։ principles of making Isotype charts. London։ Hyphen Press, 2009.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- McQuiston L. Women in Design։ A Contemporary View. - London։ Random House Incorporated, 1988. - 144 с. - ISBN 9780847809448.
- Breuer G., Meer J. Women in Graphic Design (1890–2012) = Frauen und Grafik-Design. - Berlin։ Jovis, 2012. - 608 с. - ISBN 978-3-86859-153-8.
- Twyman M. Graphic Communication Through Isotype։ Exhibition Catalogue. - University of Reading, 1975. - 47 с. - ISBN 9780704901476.
- Black A., Luna P., Lund O., Walker S. Information Design։ Research and Practice. - Routledge, 2017. - 766 с. - ISBN 9781317125280.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Blumesberger S. Biografien bedeutender österreichischer Wissenschafterinnen. »Die Neugier treibt mich, Fragen zu stellen« (գերմ.) / Hrsg.: I. Korotin, N. Stupnicki — Böhlau Verlag, 2018. — S. 647—649. — ISBN 978-3-205-20238-7 — doi:10.7767/9783205205883
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 2. — S. 809—812. — ISBN 978-3-205-78552-1
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ Twyman, 1975, էջ 7
- ↑ Breuer, Meer, 2012, էջ 520
- ↑ 9,0 9,1 McQuiston, 1988, էջ 76
- ↑ Black et al., 2017, էջ [211]-[216]
- ↑ Breuer, Meer, 2012, էջ 520—521
- ↑ McQuiston, 1988, էջ 77
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|