Մարի-Ռոջեր Բայլոա
Մարի-Ռոջեր Բայլոա | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Յաունդե |
Քաղաքացիություն | Կամերուն |
Կրթություն | Félix Houphouët Boigny University?, Վիեննայի համալսարան, Փարիզ Սորբոնի համալսարան, Diplomatic Academy of Vienna?, Q56302850? և Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ |
Մասնագիտություն | լրագրող, գլխավոր խմբագիր և հեռուստահաղորդավարուհի |
Աշխատավայր | Jeune Afrique? և Q104418982? |
Ծնողներ | հայր՝ Germain Tsala Mekongo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Association de la presse diplomatique? |
Մարի-Ռոջեր Բայլոա, ամսագրի կամերունցի խմբագիր, հեռուստաշոուի վարող, լրագրող, կինոռեժիսոր ու համայնքանպաստ տարբեր նախաձեռնությունների նախագահ։ Ապրում է Ֆրանսիայում, որտեղից հեռուստատեսային թոք-շոու է վարում։ Ֆրանսիայում արժանացել է «Արվեստների ու գրականության շքանշանի»[1]։ Որպես լրագրող իր աշխատանքի համար ստացել է Պերսի Քոբոզայի անվան մրցանակ։ Տիկնոջն է պատկանում Africa-international.info ինտերնետային կայքը[2]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բայլոան Գերման Ցալա Մեկոնգոյի դուստրն է, որը 1957 թվականին դարձել է Կամերունի առաջին պետքարտուղարը քաղծառայության գծով։ Ուսանել է Փարիզի Paris-IV համալսարանում, որտեղ ավարտել է գերմանագիտության բաժինը[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին Բյլոան դարձել է «Africa International» ամսագրի խմբագիրը, որը հիմնադրվել էր 1958 թվականին և կենտրոնացած էր քաղաքականության, տնտեսական նորությունների ու մշակույթի վրա, երբ Բայլոան անցել է աշխատանքի[1]։
Հետագայում Մարի-Ռոջեր Բայլոան միացել է Jeune Afrique պանաֆրիկյան թեմատիկ ամսագրին, որը նախկինում արգելված է եղել մի քանի Հյուսիսաֆրիկյան (արաբական) երկրներում[4]։
1997 թվականին ամերիկյան «Սևամորթ լրգրողների ազգային ասոցիացիայի» կողմից Բայլոան արժանացել է «Տարվա լրագրող» կոչմանը և մրցանակն ստացել անձամբ Բիլ Քլինթոնի կողմից[1]։
2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Գերազանցության կին» (անգլ.՝ woman of excellence)[1]։
Հեռուստաալիքի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հոկտեմբերի 15-ին տիկին Բայլոան հայտարարել է, որ գործարկելու է նոր հեռուստաալիք, որը կոչվում էր MRB TV (չշփոթել ամերիկյան MRB Productions կինոարտադրող ընկերության հետ) և հանդիսանում էր կաբելային ու արբանյակային հեռուստաալիք[2]։
Անձնական տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիրապետում է տարբեր լեզուների, այդ թվում՝ իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն ու գերմաներեն։ Բնակվում է Փարիզում, Բեռլինում և Կամերունի մայրաքաղաք Յաունդեում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.journalducameroun.com/marie-roger-biloa-elevee-en-france-au-rang-de-chevalier-de-lordre-des-arts-et-des-lettres/
- ↑ 2,0 2,1 https://237cameroun.online/fr/media-et-tic/cameroun-marie-roger-biloa-investit-dans-l%E2%80%99audiovisuel(չաշխատող հղում)
- ↑ https://www.jeuneafrique.com/mag/360090/societe/denise-epote-durand-marie-roger-biloa-elizabeth-tchoungui-amazones-paf/
- ↑ https://books.google.com/books?id=uLenDhrLQ8oC&pg=PA115#v=onepage&q&f=false
|