Մարի-Ժաննա Ռիկկոբոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի-Ժաննա Ռիկկոբոնի
ֆր.՝ Marie Jeanne Riccoboni
ֆր.՝ Marie de Mézières de la Boras[1]
Ծնվել էհոկտեմբերի 25, 1713(1713-10-25)[2]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1792(1792-12-07)[2] (79 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Գրական անունMarie-Jeanne Laboras de Mézières
Մասնագիտությունդերասանուհի, վիպասան, դրամատուրգ, թատրոնի դերասանուհի և գրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[3]
Изображение автографа
 Marie-Jeanne Riccoboni Վիքիպահեստում

Մարի-Ժաննա Ռիկկոբոնի (ֆր.՝ Marie Jeanne Riccoboni, հոկտեմբերի 25, 1713(1713-10-25)[2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - դեկտեմբերի 7, 1792(1792-12-07)[2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասանուհի և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրուա քաղաքից է։ Նրա հայրը նրա ծնվելուց կարճ ժամանակ անց մեղադրվել է երկքաղաքացիության համար և ստիպված է եղել վերադառնալ առաջին կնոջ մոտ, իսկ մայրը երեխային տվել է վանքի որբանոց, որտեղ նա պետք է միանձնուհի դառնար։ Մարի Ժաննան, սակայն, 1728 թվականին (14 տարեկանում) հրաժարվել է կուսակրոնություն ընդունել և վերադարձել է մոր մոտ, որի հետ հարաբերությունները չափազանց բարդ են եղել։

Դերասան Անտոնիո Ռիկկոբոնին (դերասան և դրամատուրգ Լյուդովիկո Ռիկոբոնիի որդին) և Մարի-Ժաննան ամուսնացել են 1734 թվականի հուլիսի 7-ին։ Այդ ժամանակ էլ նա մուտք է գործել թատրոն (նրա դեբյուտը տեղի է ունեցել 1734 թվականի օգոստոսի 23-ին), չնայած նա, ըստ քննադատների լուրջ բեմական տաղանդ չի ունեցել։ Ամուսնուց բաժանվելուց հետո` նա հեռացել է թատրոնից 1761 թվականին։ Երբ հրապարակվել են նրա առաջին՝ «L'histoire du marquis de Cressy» (1758) և «Les lettres de Julie Catesby» (1759) գործերը, «Դունսիադեում» Պալիսոն հերքել է, որ դրանք պատկանում են կնոջ գրչին։

Մարի-Ժաննա Ռիկկոբոնիի այլ գործերից են «Les lettres de miss Fanny Butter», «Ernestine», «Amélie» (Հենրի Ֆիլդինգի հանրահայտ վեպի վերափոխումը), «Marianne», «Histoire de miss Jenny Level» (1764), «Lettres d’Adélaide de Dammartin à M-r le Comte de Rancé» (1766), «Lettres d’Elisabeth-Sophie de Vallière à Louise Hortense de Canteleu» (1772), «Lettres de milord Rivers à sir Charles Cardignan» (1777), «Recueil de pièces et d’histoires» (1783): Լագարպը բազմիցս գովաբանել է «գրողի պատկերած տեսարանների նրբությունն ու նրբագեղությունը, նրա միտքը, նրա վանկի նրբագեղությունն ու ճշգրտությունը»։ Չնայած Ռիկկոբոնիի գրական փառքին և Դիդերոյի և Գրիմի նման հայտնի գրողների հետ նրա մտերմությանը, գրողի նյութական վիճակն անկայուն էր, և հեղափոխական ժամանակաշրջանում, երբ նա կորցրել է արքունիքից իրեն նշանակված կենսաթոշակը, դրությունը նույնիսկ աղետալի է դարձել։ Նա մահացել է իր ընկերուհու՝ Թերեզայի ձեռքերում, ում կտակել է իր փոքրիկ ունեցվածքը։

Համարվում է, որ նա նմանակել է Ռիչարդսոնի «պատմական վեպերը»։ Ըստ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի գնահատականի՝ ժամանակակից ընթերցողի վրա «Ռիկկոբոնիի ստեղծագործությունները, որոնք զուրկ չեն հետաքրքրությունից, տհաճ տպավորություն են թողնում` պարզության պակասի, բացականչությունների, պիտակների, չափազանցությունների չարաշահման պատճառով»։ Նրա աշխատանքները հրատարակել է Oeuvres Complètes-ը (1786, 1818 և 1826)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gallica (ֆր.) — 1997.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 897.
  4. «Риккобони, Мари-Жанна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի-Ժաննա Ռիկկոբոնի» հոդվածին։