Մարիս Միհելսոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիս Միհելսոնս
03 Mihelsons.jpg
Ծնվել էօգոստոսի 3, 1975(1975-08-03)[1] (44 տարեկան)
ԾննդավայրԵլգավա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of Latvia.svg Լատվիա
Մասնագիտություներաժիշտ

Մարիս Միհելսոնս (լատիշերեն՝ Māris Mihelsons, օգոստոսի 3, 1975(1975-08-03)[1], Ելգավա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1][2]), լատվիացի ռոք երաժիշտ, ով ճանաչում է ձեռք բերել որպես ստեղնաշարային գործիքներ (սինթեզատոր, ակորդեոն և այլն) նվագող[3] և լատվիական «Բրեյնսթորմ» («Brainstorm»-«Մտագրոհ») փոփ-ռոք երաժշտախմբի հիմնադիրներից մեկը: Նա այդ երաժշտախմբին անդամագրվել է հիմնադրման ժամանակներից՝1989 թվականից և նրա կազմում «My Star» («Իմ աստղը») երգի կատարումով 2000 թվականին հանդես գալով Եվրատեսիլի երգի մրցույթում՝ գրավել է երրորդ տեղը:

Մարիսը նաև «Բրեյնսթորմ»-ի թողարկած «Վերոնիկա» և «Չորս ափ» երաժշտական ալբոմների դիզայնի հեղինակն է:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիս Միհելսոնսը ծնվել է Խորհրդային Միության կազմի մեջ մտած Լատվիական ԽՍՀ-ում (ներկայումս՝ Լատվիա), Ելգավա քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է նաև Լատվիայի գյուղատնտեսական համալսարանում և ավարտել է այն: 1989 թվականի ամռանը՝ Ելգավայում «Բրեյնսթորմ» երաժշտախմբի կազմավորումից որոշ ժամանակ անց, անդամագրվել է խմբին:

Մարիսն ունի մեկ դուստր՝ Մայա Միհելսոնեն, և մի տղա՝ Անդրեյս Միհելսոնսը:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Prāta Vētra («Բրեյնսթորմ»-«Մտագրոհ» երաժշտախմբի կազմում)

  • 1993: Ավելի քան բարձր
  • 1994: Ազատ տեղեր չկան
  • 1996: Վերոնիկա
  • 1997: Հենց այն ամենն է, ինչ ուզում եք
  • 1999: Երկու արևների արանքում
  • 1999-2000: Արևների միջև
  • 2001: Կատուն, որ չէր ուզում դպրոց գնալ
  • 2001: Առցանց
  • 2003: Այն օրերին, երբ օդանավակայանը չափից դուրս հեռու է
  • 2003: Օրը՝ վաղվանից առաջ
  • 2005: Չորս ափ
  • 2006: Չորս ափ
  • 2008: Այնտեղ ինչ-որ բան պետք է որ լինի
  • 2009: ՔԱՅԼ
  • 2010: Տարիներ և վայրկյաններ
  • 2012: Եվս մեկ նատյուրմորտ
  • 2012: Ճայեր՝ տանիքներին
  • 2015: Թարմ օդի յոթ քայլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Freebase Data DumpsGoogle.
  2. «Maris Mihelsons - DELFI Tēmas»։ delfi.lv։ Վերցված է սեպտեմբերի 29, 2016 
  3. «Maris Mihelsons - TVNet Tēmas»։ tvnet.lv։ Վերցված է սեպտեմբերի 29, 2016